Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

01.08.2013

 Օգոստոսի 1-ին ճանաչողական այցով Շիրակի մարզ էր ժամանել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ մարզերից առաջինն ինքն այցելել է Շիրակ եւ բավական տպավորված է տեղի ջերմ եւ անմիջական ընդունելությունից: Շիրակի մարզպետը ողջունելով դեսպանին կարեւորեց հանդիպումը, քանզի գործնական քննարկումներն ու ջերմ փոխհարաբերությունները կարող են օգտակար լինել երկու կողմերի համար: <Շիրակի մարզը հանրապետության մյուս մարզերից տարբերվում է թեկուզ միայն այն խնդրով, որ 1988-ի երկրաշարժից գրեթե քառորդ դար անց մեզ մոտ դեռ դրա հետեւանքների վերացման հետ կապված խնդիրներ կան, Շիրակն ու մարզկենտրոն Գյումրին շատ են փոխվել, դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց անելիքներ էլ դեռ ունենք,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը,- ավելացնելով` շիրակցիները շնորհակալ են Գերմանական կառավարությանը անցած տարիներին բազմաթիվ ծրագրեր մարզում իրականացնելու համար, այդ թվում դպրոցների, մանկապարտեզների կառուցում, բժշկական սարքավորումների տրամադրում եւ այլն>: Շիրակի մարզպետը դեսպանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ գերմանական KFWբանկի միջոցներով Գյումրիում իրականացվող լայնամասշտաբ ծրագրին, որի շնորհիվ շուտով քաղաքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում: Դեսպան Մորելը եւս ընդգծեց այս ծրագրի կարեւորությունը եւ ավելացրեց, որ ուրախ կլինի , եթե Շիրակի մարզի հետ այլ գործնական ծրագրեր եւս իրականացվեն: <Մենք պատրաստ ենք ձեզանից առաջարկներ ընդունելու եւ քննարկելու Գերմանիայի տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ, ես չեմ ասում բոլոր առաջարկներն ու ցանկությունները կարճ ժամկետներում իրականություն կդառնան, սակայն ուրախ կլինեի, եթե ինչ-որ բան ստացվեր մեր գործակցությունից, ես հայկական կողմի հետ հատկապես կարեւորում եմ արեւային էներգիայի օգտագործման հետ կապված քայլերի իրականացումը, իսկ ընդհանուր առմամբ շնորհակալ եմ անմիջական եւ անկեղծ զրույցի համար>,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին կրկին հանդիպելու սեղմ ժամկետներում առավել կոնկրետ առաջարկներ եւ ծրագրեր քննարկելու մտադրությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01