Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույն մարզական ընտանիքը մարզպետին հյուր

07.08.2013

 

Օգոստոսի 7-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային եզրափակիչ փուլն հաղթահարած թիմ-ընտանիքների հետ: Օգոստոսի 19-25-ը վերջիններս մասնակցելու են մրցապայքարի հանրապետական փուլին: Ֆելիքս Ցոլակյանը շիրակցի թիմերին հաջողություն մաղթեց նշելով, որ Շիրակը միշտ էլ աչքի է ընկել մարզական լավագույն ավանդույթներով, դրանք պահպանելն ու նոր հաջողությունների հասնելը չափազանց կարեւոր է մեզ համար: - Ես վստահ եմ, Դուք ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս աչքի կընկնեք Ձեր մարզական հմտություններով, իհարկե սա օլիմպիական խաղերը չեն, բայց մրցույթն այն կարեւոր պայմանն է, որը խոսում է հայ ընտանիքի ավանդականության, դրա ամրության եւ, բնականաբար առողջ ապրելակերպի մասին, նշեց Շիրակի մարզպետը: Թիմ ընտանիքները Ֆելիքս Ցոլակյանից շնորհակալություն հայտնեցին անմիջական օգնության եւ նրանց նկատմամբ հոգատար վերամերմունքի համար:
 Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցելիք պատվիրակության կազմում ընդգրկված են 12 թիմ-ընտանիքներ մարզի 6 համայնքներից: 4 թիմեր Գյումրիից են, 3թիմ Ախուրյանից, 2 թիմ Արթիկից եւ մեկական թիմեր էլ Սառնաղբյուր, Կամո, Առափի համայնքներից:
Մրցումներն անցկացվում են 6 մրցաձևերում` թենիսի գնդակի նետում, բասկետբոլի գնդակի նետում, պարանի ձգում, 30մ խաղային փոխանցումավազք, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ:
Մրցույթի հիմնական նպատակներն են` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:57:43