Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընտրություններ Բայանդուրի համայնքում

12.08.2013

 

2013 թվականի օգոստոսի 11-ին Շիրակի մարզի թիվ 35/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի Բայանդուր համայնքի թիվ 35/1 տեղամասում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտըրություններ: Բայանդուր համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու Դավիդ Դավդյանը ծնված 1972թ. և համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Սմբատյանը ծնված 1983թ.:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը ըստ ցուցակի եղել է 535, քվեարկությանը մասնակցել են 316-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 8-ը: Քվեարկության արդյունքում Խորեն Սմբատյանի օգտին կողմ են քվեարկել 128-ը, իսկ Դավիդ Դավդյանի օգտին  180-ը, ի դեպ նախորդ ընտրությանը Դավիդ Դավդյանը նույնպես առաջադրվել էր և պարտվել 181 ձայնով:
         Ըստ նախնական տվյալների համայնքի ղեկավար է ընտրվել Դավիդ Դավդյանը: Ընտրական կարգի խախտումներ չեն եղել, ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46