Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցություն Մարալիկում

16.08.2013

 Օգոստոսի 16-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ արտագնա հերթական խորհրդակցությունն անցկացվեց, այս անգամ հանդիպումը Մարալիկի քաղաքապետարանում էր: Մարալիկի համայնքապետը մարզային իշխանության ներկայացուցիչներին ներկայացրեց վերջին մի քանի տարիներին քաղաքում իրականացված աշխատանքները, հատկապես կարեւորելով մի շարք ճանապարհների, այդ թվում Մարալիկ-Քարաբերդ ճանապարհի, ինչպես նաեւ ջրագծերի փոփխման եւ բազմաբնակարանների կտուրների նորոգման աշխատանքները: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի խոսքերով անցած երկու տարիների ընթացքում հիմնանորոգվել է քաղաքի բազմաբնակարան շենքերի 50 տոկոսի տանիքները, եւս 12 շենքերի կտուրների փոփոխման անհրաժեշտություն է զգացվում:

  Ֆելիքս Ցոլակյանն հետքրքրվեց համայնքում կառուցված սոցիալական թաղամասի բնակիչների խնդիրներով, նշելով, որ այստեղ բնակվողներին առանձնակի ուշադրություն պետք է դարձնել: Անդրադարձ եղավ նաեւ սոցիալական ոլորտին, Շիրակի մարզպետն ընդգծեց, որ սա այն ոլորտն է, որտեղ անելիքներն իսկապես շատ են եւ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: <Սոցիալական ծառայություններն մեր երկրի ամենակարեւոր ծառայություններն են, քանզի այս ոլորտում աշխատողները անմիջապես մարդկանց հետ են շփվում, նրանց խնդիրներին անմիջապես ծանոթանում, սա նշանակում է, որ հոգատար վերաբերմունքն այս ծառայությունների աշխատակիցների կողմից ուղղակի անհրաժեշտություն է, առանց այն էլ հոգսերի տակ կքված բնակչին չպետք է նեղացնել անտարբերությամբ եւ կոպտությամբ>,- ավելացրեց մարզպետը: Մարալիկի դպրոցների, մարզադպրոցների ղեկավարները Ֆելիքս Ցոլակյանին ներկայացրին իրենց հուզող հիմնահարցերը, մասնավորապես դպրոցներում գույքի, մարզադպրոցներում էլ` հիմնանորոգման հարց բարձրացվեց: Անդրադարձ եղավ նաեւ Մարալիկի հիվանդանոցին, այստեղ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները, այս մասին ուրախությամբ փաստեց հիվանդանոցի տնօրենը: Ֆելիքս Ցոլակյանը նշեց. <Իհարկե, ես ուրախանում եմ, որ տարածաշրջանի երբեմնի բավական մեծ քանակով հիվանդներ սպասարկող բուժհաստատությունը վերանորոգվում է, սակայն առավել կուրախանամ, եթե բուժսպասարկման առումով եւս խնդիրներ չլինեն: Պետք է տեղի բնակիչը հավատա, որ բուժսպասարկման որակը բարձր է, որպեսզի մարզկենտրոն կամ մայրաքաղաք չմեկնի օգնության համար, այս առումով հիվանդանոցը դեռ շատ անելիքներ ունի>:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ գյուղատնտեսության բնագավառին, հացահատիկի բերքատվությունից համայնքաբնակները գոհ էին: Շիրակի  մարզպետը ծանոթացավ հիվանդանոցի շինաշխատանքների ընթացքին, եղավ համայնքապատկան մի քանի օբյեկտներում: Նշենք, որ այցելությունները համայնքներ շարունակական բնույթ են կրելու, Շիրակի մարզպետի գլխավորությամբ մարզային հանձնաժողովը այցելելու է նաեւ մարզի մյուս համայնքներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23