Տպել
Նորություններ
,,Շիրակ,, ջոկատը Բազեում
19.08.2013
Օգոստոսի 12-18 անցկացված «ԲԱԶԵ 2013» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում էր նաև Շիրակի մարզը ներկայացնող « Շիրակ» ջոկատը: Ջոկատը բաղկացած էր ինը հոգուց: Ջոկատի անդամներից յուրաքանչյուրը լավագույնս դրսեվորեց իրեն մրցումների ընթացքում:
Ջոկատի անդամներն էին.
1. Անժելա Ադիբեկյան- շախմատիստուհի. ներճակատային մրցույթում գրավեց առաջին տեղը, իսկ միջճակատային մրցույթում երրորդ՝ խաղալով աշխարհի չեմպիոնների և գրոսմաստերների հետ:
2. Լադիկ Փիրոյան- հրաձիգ. ներճակատային մրցույթում գրավեց առաջին տեղը, իսկ միջճակատային մրցութում՝ երկրորդ:
3. Տիգրան Նորատյան- պարող. ներճակատային մրցույթում գրավեց առաջին տեղը, իսկ միջճակատայինում՝ երրորդ:
4. Ամալի Գալստյան- նկարչուհի. Ներճակատային մրցույթին գրավեց երրորդ տեղը, իսկ միջճակատայինում՝ առաջին:
5. Սեվակ Խաչատրյան- երգիչ. Ներճակատային մրցույթում գրավեց 5 տեղ:
6. Միքայել Նալբանդյան- սեղանի թենիս, մինի ֆուտբոլ, բրեյն ռինգ ձևերում՝ միջճակատային երրորդ տեղ:
7. Եղիշե Շարյան- բրեյն ռինգ, վոլեյբոլ, պարանի ձգում՝ միջճակատային երրորդ տեղ:
8. Ալինա Հովհաննիսյան- բրեյն ռինգ, պարանի ձգում՝ միջճակատային երրորդ տեղ:
9. Գեղանուշ Թումասյան- ջոկատի ղեկավար:
«Շիրակ» ջոկատն աչքի ընկավ նաև իր կարգապահությամբ ու ակտիվությամբ: Ընդգրկված լինելով կարմիր ճակատում և ներճակատային մրցույթներում հավաքելով առավելագույն միավորներ (10 միավոր)՝ ճանաչվեց լավագույն ջոկատ ու արժանացավ հատուկ մրցանակի՝ Բազե արձանիկի:
Ջոկատի և անձամբ իմ անունից (որպես ջոկատի ղեկավար) խորին շնորհակալությունս եմ հայտնում Շիրակի մարզպետարանին, մարզպետ պր. Ֆ. Ցոլակյանին, ինչպես նաև մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետ պր. Գ. Մարգարյանին՝ աջակցության համար: