Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Շիրակ,, ջոկատը Բազեում

19.08.2013

 

 Օգոստոսի 12-18 անցկացված «ԲԱԶԵ 2013» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում էր  նաև Շիրակի մարզը ներկայացնող « Շիրակ» ջոկատը: Ջոկատը բաղկացած էր ինը հոգուց: Ջոկատի անդամներից յուրաքանչյուրը լավագույնս դրսեվորեց իրեն մրցումների ընթացքում:
Ջոկատի անդամներն էին.
1.       Անժելա Ադիբեկյան- շախմատիստուհի. ներճակատային մրցույթում գրավեց առաջին տեղը, իսկ միջճակատային մրցույթում երրորդ՝ խաղալով աշխարհի չեմպիոնների և գրոսմաստերների հետ:
2.       Լադիկ Փիրոյան- հրաձիգ. ներճակատային մրցույթում գրավեց առաջին տեղը, իսկ միջճակատային մրցութում՝ երկրորդ:
3.       Տիգրան Նորատյան- պարող. ներճակատային մրցույթում գրավեց առաջին տեղը, իսկ միջճակատայինում՝ երրորդ:
4.        Ամալի Գալստյան- նկարչուհի. Ներճակատային մրցույթին գրավեց երրորդ տեղը, իսկ միջճակատայինում՝ առաջին:
5.       Սեվակ Խաչատրյան- երգիչ. Ներճակատային մրցույթում գրավեց 5 տեղ:
6.       Միքայել Նալբանդյան- սեղանի թենիս, մինի ֆուտբոլ, բրեյն ռինգ ձևերում՝ միջճակատային երրորդ տեղ:
7.       Եղիշե Շարյան- բրեյն ռինգ, վոլեյբոլ, պարանի ձգում՝ միջճակատային երրորդ տեղ:
8.       Ալինա Հովհաննիսյան- բրեյն ռինգ, պարանի ձգում՝ միջճակատային երրորդ տեղ:
9.       Գեղանուշ Թումասյան- ջոկատի ղեկավար:
 
    «Շիրակ» ջոկատն աչքի ընկավ նաև իր կարգապահությամբ ու ակտիվությամբ: Ընդգրկված լինելով կարմիր ճակատում և ներճակատային մրցույթներում հավաքելով առավելագույն միավորներ (10 միավոր)՝ ճանաչվեց լավագույն ջոկատ ու արժանացավ հատուկ մրցանակի՝ Բազե արձանիկի:
    Ջոկատի և անձամբ իմ անունից (որպես ջոկատի ղեկավար) խորին շնորհակալությունս եմ հայտնում Շիրակի մարզպետարանին, մարզպետ պր. Ֆ. Ցոլակյանին, ինչպես նաև մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետ պր. Գ. Մարգարյանին՝ աջակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51