Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ,,Մինասի գույներով,, 2-րդ միջազգային պլեները

27.08.2013

 

Ծրագիրն իրականացվում է 2-րդ անգամ՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի և <<Արվեստը հանուն  խաղաղության>> ՀԿ-ի կողմից` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
 
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Թորոսգյուղի <<Երեքնուկ>> հանգստի գոտի
Անցկացման տևողությունը՝ 25-30 օգոսոսի, 2013 թվական
Ծրագրի հակիրճ նկարագիր
 
          2012 թ. Օգոստոսի 28-31-ը ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից ՀՀ Շիրակի մարզում կազմակերպվեց և անցկացվեց <<Մինասի գույներով>> խորագիրը կրող Երիտասարդ նկարիչների հանրապետական առաջին Պլեները, որին մասնակցեցին երիտասարդ նկարիչների պատվիրակություններ՝ ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից, ինչպես նաև վաստակավոր նկարիչներ՝ ՌԴ Ուլյանովսկի մարզից, ովքեր, հայ արվեստագետների հետ համատեղ անցկացրեցին վարպետաց դասեր: Ծրագիրը առաջինն էր ՀՀ-ում ՝ աշխարհագրությամբ և ծավալով և արձագանքը այնքան մեծ էր, որ կարիք առաջացավ այն դարձնելու ամենամյա միջազգային՝ տարեցտարի մեծացնելով մասնակից պատվիրակությունների թիվը:
          2013 թ. Օգոստոսի 25-30-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի <<Երեքնուկ>> հանգստի գոտու տարածքում կանցկացվի <<Մինասի գույներով>> խորագիրը կրող <<Երիտասարդ նկարիչների միջազգային 2-րդ պլեներ>> և կնվիրվի ծնունդով Շիրակցի հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 85-ամյակին:
Ծրագրին մասնակցելու են 16-30 տարեկան թվով 55 երիտասարդ  նկարիչներ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից, Թիֆլիսից, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից և Ուդմուրտիայի հանրապետությունից:
Ակտիվ հանգիստը կուղեկցվի ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում կմասնակցեն պլեներային դասերի, կնկարեն Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանները, ՀՀ բնությունն՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն թանգարաններ, մշակութային կրթության օջախներ, լավագույն վարպետների կողմից կվերապատրաստվեն, կստանան տեսական և գործնական գիտելիքներ, կուսումնասիրեն Հայաստանի և արտասահմանյան մշակույթը, կունենան արդյունավետ փորձի փոխանակում, կմշակեն համատեղ ծրագրեր:
 
Ծրագրի նպատակը և խնդիրները
    Նախագծի նպատակն է ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման երաշխիք: Ծրագրի խնդիրներն են՝ 1.Կազմակերպել և անցկացնել թվով 50 ՀՀ և օտարերկրացի երիտասարդ նկարիչների մասնակցությամբ վեցօրյա տևողությամբ <<Պլեներ>> /նկարչություն բաց երկնքի տակ/, այն ուղեկցելով բացօթյա նկարչությամբ, վարպետության դասերով, գիտաճանաչողական էքսկուրսիաներով և շրջիկ ցուցահանդեսներով: 2. ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ապահովել արդյունավետ փորձի փոխանակում, միջմշակութային երկխոսություն, տեսական գիտելիքների միջոցով նրանց հաղորդակից դարձնելով ՀՀ և համամարդկային մշակութային արժեքներին: 3.Ստեղծել էլեկտրոնային առցանց հարթակ` ծրագրի մասնակիցների գրանցմամբ և ցանցի հետագա ընդլայնման հեռանկարներով, ստեղծված հարթակը լավագույնս ծառայեցնելով ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների հետագա համագործակցության, փորձի փոխանակման և նոր նախագծերի ստեղծման համար:
Ծրագիրը կրում է <<Մինասի գույներով>> խորագիրը, որը լավագույնս հնարավորություն կտա հայ և օտարերկրյա երիտասարդներին՝ հանձինս Շիրակցի մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի, ճանաչելու և արժևորելու հայ մշակույթի գանձերը: Ակտիվ հանգիստը կուղեկցվի ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում կմասնակցեն պլեներային դասերի, կնկարեն Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանները, ՀՀ բնությունն՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն թանգարաններ, մշակութային կրթության օջախներ, լավագույն վարպետների կողմից կվերապատրաստվեն, կստանան տեսական և գործնական գիտելիքներ, կուսումնասիրեն Հայաստանի և արտասահմանյան մշակույթը, կունենան արդյունավետ փորձի փոխանակում, կմշակեն համատեղ ծրագրեր: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի երիտասարդ արվեստագետների միջև կձևավորվի մրցակցային ոգի, կհաղթահարվի նրանց մեջ թերարժեքության բարդույթը, հնարավորություն կընձեռվի միջազգային մակարդակով փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռք բերման:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54