Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու ՀԱԿ

28.08.2013

 

Օգոստոսի 28-ին ,,Գյումրու Հոգեկան Առողջության Կենտրոն,, ՓԲԸ էր այցելել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Քանի որ Շիրակի մարզպետը արդեն եղել էր կենտրոնում, այս այցի նպատակն էր ընդունել կատարված շինարարական աշխատանքները: ՀՀ կառավարության 2013թվականի փետրվարի 7-ի թիվ 130-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջնահերթ լուծում պահանջողհիմնախնդիրների լուծման ուղղությամբ 4-րդ հրատապ ծրագրով Շիրակի մարզին հատկացված գումարից 44.5 մլն դրամ հատկացվել էր ,,Գյումրու Հոգեկան Առողջության Կենտրոն,, ՓԲԸ տարածքի բարեկարգման, ցանկապատման և սան հանգույցի վերանորոգման նպատակով: 2013թ. Ապրիլի 10-ից ,,Փարվանա,, արտադրական կոոպերատիվ շինարարական կազմակերպությունը սկսեց կենտրոնի շին աշխատանքները, որոնք նախատեսված էին ավարտել այս տարվա դեկտեմբերի 20-ին: Բացի այն, որ շինարարը աշխատանքներն ավարտել էր նախատեսված ժամկետից չորս ամիս շուտ, իր խնայողությունների հաշվին վերանորոգել էր նաև լվացքատունը: Մարզպետը շրջեց կենտրոնում, ծանոթացավ կատարված աշխատանքների որակին: Շինարարության ընթացքում մարզպետը եղել էր կենտրոնում, հետևել էր աշխատանքների ընթացքին, կատարել մի շարք դիտողություններ և տվել համապատասխան հանձնարարականներ: Դիտողություններն ընդունվել էին ի գիտություն և կատարվել ամբողջությամբ: Կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը Շիրակի մարզպետին իր, աշխատակազմի և հիվանդների անունից շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար, կարևորելով ցանկապատի առկայությունը, որը երկար տարիներ լուրջ խնդիր են հանդիսացել կենտրոնի և հիվանդների համար: ,,Հայկական Կարիտաս,, բարեսիրական կազմակերպությունը խոստացել է լուծել նստարանների հարցը, և տարածքը կդառնա լիարժեք հանգստի գոտի: Մարզպետն առաջարկեց տարածքում ծառատունկ իրականացնել, ինչի պատրաստակամությունը հայտնեցին թե կենտրոնի տնօրենը, թե մարզպետարանի առողջապահության վարչության պետը: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը դրական գնահատելով կատարված աշխատանքները, խոստացավ մի քանի հարցում ևս օգտակար լինել կենտրոնին, հատկապես ճաշարանի կառուցման և այն գույքով ապահովել հարցում: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը ցանկացավ հաջողություններ բժիշկներին իրենց դժվարին գործում, և որ շատ կարևոր է, կենտրոնում հիվանդների թիվը նվազի և մենք ունենանք առողջ հասարակություն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23