Նորություններ
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց ,,Քաունթըրփարթ,, կազմակերպության ներկայացուցչի հետ
29.08.2013
Օգոստոսի 29-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց ,,Քաունթըրփարթ,, կազմակերպության ներկայացուցիչ Կարել Հոստրանի հետ: Վերջինս ութ տարի աշխատում է ՀՀ-ում, միջազգային տարբեր կազմակերպություններում, և միայն այս տարվա փետրվարից նշանակվել է ,,Քաունթըրփարթ,, կազմակերպության ղեկավար, եհնց այցի հիմնական նպատակներից մեկն էլ դա էր, լինել գործընկեր համայնքներում, տեղում ծանոթանալ կազմակերպության իրականացրած ծրագրերին: Շիրակի մարզպետին Կարել Հոստերնը մանրամասն ներկայացրեց մարզի երեք՝ Մարալիկ, Ախուրյան և Հայկաձոր համայնքներում իրականացրած ծրագրերի մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն իգիթյանը: ,,Քաունթըրփարթ,, կազմակերպությունը հանրապետության 43 համայնքներում տարբեր ծրագրեր է իրականացնում, մեր մարզի հիշյալ երեք մարզերում իրականացված ծրագրերը ստորև աղյուսակում: Պարոն Հոստերնի տեղեկացմամբ Մարալիկ և Ախուրյան համայնքներում իրականացվել են շուրջ 25 ական մլն. դրամի աշխատանքներ, իսկ Հայկաձոր համայնքում 20 մլն. դրամի: Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ղեկավարին իրականացված ծրագրերի համար, կազմակերպության ղեկավարն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին լավ համագործակցության համար, կարևորելով, որ ծրագրի շահառուներ են դառնում այն համայնքները, որտեղ կա բնակչության և ՏԻՄ համաձայնեցված աշխատանք: Ծրագրի ավարտին կա դեռևս մեկ տարի, և երկու կողմերնն էլ հույս հայտնեցին, որ շարունակելու են կիսատ մնացած ծրագրերը կյանքի կոչել: Կարել Հոստերը մարզպետին դիմեց Հայկաձորի համայնքի վարչական շենքի վերանորոգման համար համայնքի կողմից ներդրումային ծրագրին աջակցելու խնդրանքով, ինչին դրական արձագանքեց պարոն Ցոլակյանը, միևնույն ժամանակ դիմելով, հնարավորության սահմաններում մեր մարզից մի քանի համայնք ավել ծրագրերում ընդգրկելու: Ծագումով Հոլանդացի Կարել Հոստորնը, ով հոյակապ էր տիրապետում հայերենի, շնորհակալություն հայտնեց մարզպետից ընդունելության համար և ևս խոստացավ աջակցել հնարավորության սահմաններում:
Քաունթերփարթի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Շիրակի մարզի 3 գործընկեր համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրեր