Նորություններ
Երբ գալիս է սեպտեմբերը
02.09.2013
Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի ուսուցիչներ ու ծնողներ.
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Ուսման հանդեպ մեր ժողովուրդը դարեր ի վեր ունեցել է հատուկ վերաբերմունք, այն մշտապես առանձնահատուկ տեղ է գրավել հայ ընտանիքում, հանդիսանալով մեր ամենակարևոր և ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել նրանց, ովքեր նոր ուսումնական տարում առաջին անգամն են ոտք դնում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դպրոցում դուք ձեռք կբերեք ոչ միայն գիտելիքներ, այլև նոր հետաքրքրություններ, ընկերներ, իսկ մանկավարժների կողմից տրված գիտելիքները կդառնան ուղեցույց Ձեր ողջ կյանքի ընթացքում: Կրթական ոլորտի բարեփոխումներն ու արդիականացումը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում և վստահ եմ, որ առաջիկայում դրանք տալու են լուրջ արդյունքներ, իրականանալու են մեր սպասելիքները:
Կրկին շնորհավորելով Ձեզ այս գեղեցիկ և հիշարժան օրվա կապակցությամբ նոր ուսումնական տարում բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և անսահման հաջողություններ:
Հարգանքով՝
Շիրակի մարզպետ Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ