Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երբ գալիս է սեպտեմբերը

02.09.2013

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի ուսուցիչներ ու ծնողներ.

 Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Ուսման հանդեպ մեր ժողովուրդը դարեր ի վեր ունեցել է հատուկ վերաբերմունք, այն մշտապես առանձնահատուկ տեղ է գրավել հայ ընտանիքում, հանդիսանալով  մեր ամենակարևոր և ամենաարժեքավոր  ձեռքբերումներից մեկը: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել նրանց, ովքեր նոր ուսումնական տարում առաջին անգամն են ոտք դնում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դպրոցում դուք ձեռք կբերեք ոչ միայն գիտելիքներ, այլև նոր հետաքրքրություններ, ընկերներ, իսկ մանկավարժների կողմից տրված գիտելիքները կդառնան ուղեցույց Ձեր ողջ կյանքի ընթացքում:  Կրթական ոլորտի բարեփոխումներն ու արդիականացումը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում և վստահ եմ, որ առաջիկայում դրանք տալու են լուրջ արդյունքներ, իրականանալու են մեր սպասելիքները:

Կրկին շնորհավորելով Ձեզ այս գեղեցիկ և հիշարժան օրվա կապակցությամբ նոր ուսումնական տարում բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և անսահման հաջողություններ:

 

Հարգանքով՝                          

Շիրակի մարզպետ                                                                                  Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42