Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաների վերադարձն ընտանիք

05.09.2013

 

Շիրակում 100 երեխայի համար նախատեսված ցերեկային կենտրոնի ստեղծման առաջարկով մարզպետարանը կդիմի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Այս մասին «Արմենպրեսին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը: Նրա խոսքով` մարզպետարանի համապատասխան բաժինը շարունակում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը: Որպես կարեւորագույն ծրագիր հաստատություններից՝ մանկատներից, գիշերային խնամքի կենտրոններից երեխաների վերադարձն է ընտանիք: «Սա ոչ միայն լավ ծրագիր է, այլ նաեւ պետական ռազմավարություն: Այն իրականացվում է` ապահովելու երեխայի հիմնարար իրավունքերից մեկը՝ ընտանիքում ապրելու իրավունքը»,- նշեց Գինոսյանը:»-
Նրա տեղեկացմամբ` հաստատություններիում այս տարի չի ավելացել երեխաների թիվը: Դրան մեծապես նպաստում են ցերեկային գործող կենտրոնները: «Ցերեկային հաստատությունների տված աջակցությունն ամենակարեւորն է, քանի որ երեխան այս դեպքում մնում է ընտանիքում, բայց լինելով սոցիալապես ծանր վիճակում` ստանում է ցերեկային աջակցություն՝ առանց ընտանիքից կտրվելու: Լավ կլինի, որ նմանատիպ ցերեկային կենտրոնների թիվն ավելան. սա լավագույն տարբերակն է կանխարգելելու երեխաների մուտքը հաստատություներ: Մարզում կա նաեւ հոգեբանական-վերականգնողական կենտրոնի կարիք»,- ավելացրեց պատասխանատուն:
2012 թվականին մարզում երեխաների խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 71 երեխա: Այդ երեխաների մի մասը՝ 20 երեխա, հաստատություններից ընտանիք է վերադարձվել World Vision կազմակերպության հետ իրականացրած՝ «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների իրավունքերի բարեփոխման» ծրագրի արդյունքում: Ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի, թեեւ World Vision-ի կողմից այն արդեն ավարտվել է: Երեխաների ընտանքի վերադարձն իրականացվում է միայն ուսումնասիրման արդյունքում: Ծրագրի իրականացման երեք տարվա ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ ընտանիք վերադարձած երեխան նորից հայտնվել է հաստատությունում՝ ընտանիքի ծանր վիճակի պատճառով: «Երեխաների վերադարձը ընտանիք չպետք է կրի ձեւական բնույթ, չպետք է լինի այնպես, որ ընտանիքը լինի ծանր վիճակում, եւ երեխան վերադառնա այդ ընտանիքը: Ընտանիքի վիճակը պետք է ինչ-որ չափով բարելավվի, իսկ այս ծրագրի շրջանակում տվյալ ընտանիքներին տրամադրված աջակցության շնորհիվ ընտանիքների անդամները ձեռք են բերում աշխատանք, աշխատանքային գործիքներ, աշխատանքային հմտություններ, եւ դա որոշ չափով նպաստում է ընտանքի վիճակի բարելավմանը»,- նշեց պատասխանատուն:
Մարզում այս պահին գործում է հանրապետական-մասնագիտացված նշանակության մեկ՝ «Երեխաների տուն» մանկատունը, երեք գիշերային խնամքի հաստատություն եւ «Տիրամայր Հայստանի» աջակցության կենտրոնը: Զուգահեռ գործում են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Գյումրու սոցիալական-հոգածության կենտրոնը», «Հայկական Կարիտաս» բաերսիրական հասարակական կազմակերպության «Փոքրիկ իշխան» եւ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Արեգակ» կենտրոնները:   
ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան)

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23