Տպել
Նորություններ
Արտահերթ ընտրություն Կարմրաքար համայնքում
08.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 8-ին Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի Կարմրաքարի համայնքի թիվ 33/1 տեղամասում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտըրություններ: Կարմրաքարի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու Արթուր Վաղինակի Մաթևոսյանը ծնված 1974թ. ՀՀԿ անդամ, և համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Իշխան Գագիկի Վարադյանը ծնված 1987թ. ՀԱԿ անդամ:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը ըստ ցուցակի եղել է 35, քվեարկությանը մասնակցել են 23-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 0: Քվեարկության արդյունքում Արթուր Վաղինակի Մաթևոսյանի օգտին կողմ են քվեարկել 16-ը, իսկ Իշխան Գագիկի Վարադյանի օգտին 7-ը:
Համաձայն թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 12-ի թիվ 6-Ա որոշման, համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Վաղինակի Մաթևոսյանը: Ընտրական կարգի խախտումներ չեն եղել, ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության: