Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

09.09.2013

 

Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` կանոններ) 27-րդ կետի` մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ: Կանոնների 28-րդ կետի համաձայն` մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`
·         2 ժամում` քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի սահմաններում, ինչպես նաև բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող այն սպառողների դեպքում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,
·         4 ժամում` քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների դեպքում,
·         8 ժամում` գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների դեպքում,
·         12 ժամում` քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս գտնվող սպառողների դեպքում:
Կանոնների 77-րդ կետի ա) և բ) ենթակետերի համաձայն, 27-րդ և 28-րդ կետերով սահմանված ժամկետների խախտման համար մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ` ծախսված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, ընդ որում, տույժի վճարման գործընթացը մատակարարի կողմից պետք է իրականացվի ավտոմատ եղանակով` առանց սպառողի կողմից որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու պահանջի: Վճարվող տույժի չափը պետք է առանձին տողով նշված լինի տվյալ հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կանոնների 80-րդ կետի համաձայն` մատակարարը վերը նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01