Տպել
Նորություններ
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»
09.09.2013
Հայաստանում սեպտեմբերի 7-ից 12-ը տեղի կունենա «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երկրորդ ֆոլկլորային փառատոնը, որի ընթացքում հայաստանյան ազգային երգի ու պարի 20 համույթների հետ մեկտեղ կմասնակցեն ճանաչված ֆոլկլորային համույթներ Չեխիայից, Լիտվայից և Իտալիայից:
Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 9-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում ՀՀ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ Լիտվայի <<Ռատիլիո>>, Չեխիայի <<Վալասկե Վայովոդու>>, Իտալիայի <<Սամուգեո>> խմբերի և տեղի համույթների (Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբի, գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեմմա Քախցրիկյան և Գյումրու Պիոներ պալատի <<Անի>> պարային համույթի գեղ. ղեկավար Սենիկ Խուբեսարյան) մասնակցությամբ:
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երկրորդ ֆոլկլորային փառատոնը բացեց Գյումրու Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների նվագախումբը, գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեմմա Քախցրիկյան: Հնչեցին Խ.Ավետիսյանի <<Տոնական Հայաստան>> սյուիտ 1-ին մաս, <<Էտնոգրաֆիկ պար>>- զուռնայի մենանվագ Տիգրան Կարապետյանի կատարմամբ, Գյումրվա ֆայտոնչիներ, Գյումրվա Տույ-տույ և Ղաշանգե - մենակատարներ Մուրադ Մալխասյան, Կարեն Մայիլյան, Անժելա Միրաքյան: Իրենց ելույթներով հանդես եկան Լիտվայի <<Ռատիլիո>>, Իտալիայի <<Սամուգեո>>, Չեխիայի <<Վալասկե Վայովոդու>> խմբերը: «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երկրորդ ֆոլկլորային փառատոնի համերգային մասը եզրափակեց Գյումրու Պիոներ պալատի <<Անի>> պարային համույթը: