Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանաշինական աշխատանքները Շիրակի մարզում վերսկսվել են

11.09.2013

 

 
Սեպտեմբերի 11-ին  Գյումրիում էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի քաղաքաշինության նախարարության և մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարն այցելեց Մուշ2/2, որտեղ արդեն մի քանի օր է մեկնարկել են բնակարանաշինական աշխատանքների հիմնային փորման աշխատանքները: Նախարարի խոսքերով շինաշխատանքների ձգձգումը ֆինանսական խնդիրներով պայմանավորված չէ, այլև անհրաժեշտ վերանախագծման աշխատանքներով: ,,Ութ  բազմաբնակարանները 430 բնակարաններով կկառուցվեն վերանախագծումից հետո, իսկ այդ աշխատանքներն արդեն իսկ ավարտված են և պարզ է, թե Գյումրիում քանի 1, քանի 2 և 3 սենյականոց բնակարաններ են կառուցվելու,,, - լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքաշինության նախարարը: Ինչ վերաբերում է 2012-ին շահագործման հանձնված բնակարանների գազաօդատար խողովակների հետ կապված խնդիրներին, ապա նախարարը տեղեկացրեց, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն իսկ ավարտել է աշխատանքները եւ որոշում է կայացվել արագ վերացնելու թերությունները, ըստ Սամվել Թորոսյանի մինչև նոյեմբերի վերջ բնակարաններն ամբողջությամբ կգազաֆիկացվեն:
Ֆելիքս Ցոլակյանն ու քաղաքաշինության նախարարն այցելեցին նաև Ախուրյան համայնք, որտեղ ևս բնակարանաշինական աշխատանքները շարունակվում են, ծանոթանալով աշխատանքների ընթացքին մարզպետը կարևորեց դրանց ժամանակին եւ որակով շահագործման հանձնումը, իսկ նախարարը հավաստեց, որ շինաշխատանքները մեկ շաբաթից կսկսվեն նաև այն գյուղական համայնքներում, որտեղ բնակվում են անօթևան ընտանիքներ և ընդգրկված են բնակարանաշինական ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:27:02