Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀՅՈՒՐ

18.09.2013

 

Սեպտեմբերի 18-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը հյուրընկալեցին բրիտանա-հայ պառլամենտական բարեկամական խմբի փոխնախագահ Ջոն Ուիտինգդելին և Սթիվեն Փաունդիին: Հյուրերին ուղեկցում էր  ՀՀ-ում Հյուսիսային Իռլանդիայի Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը:  Ողջունելով բրիտանական խորհրդարանականներին Շիրակի մարզպետը նշեց, որ շատ ուրախ է հյուրընկալելու նման պատվարժան մարդկանց, ովքեր կարևորում են երկու երկրների համագործակցությունն, ինչպես նաև պատմական արդարության վերականգնումը: <Ես իսկապես տպավորված եմ Ձեր ելույթով, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նշեցիք , թե Ձեզ համար այնքան էլ կարևոր չէ, որ Ադրբեջանի համար անցանկալի անձ եք, քանզի առավել կարևորը հայոց ցեղասպանության ճանաչումն է>,-Սթիվեն Փաունդին ասաց մարզպետը: Բրիտանացի հյուրերին ներկայացնելով Շիրակի մարզը Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մարզն իր երբեմնի հնարավորությունները 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո այդպես էլ չի վերականգնել, սակայն անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում բավական լուրջ ներդրումներ են կատարվել Շիրակում: <Ես Ձեզ վստահեցնում եմ մեր մարզն իսկապես վերափոխվել է, հիմա մեր խնդիրը վերականգնողական աշխատանքների ավարտն է, աղետի հետևանքների վերջնական վերացումը>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի պատգամավորներն հետաքրքրվեցին նաև Գյումրու տեխնոպարկի ճակատագրով: Շիրակի մարզպետը ընդգծեց, որ այս ծրագիրը պետական կարևորության է և այն հաստատ կնպաստի մարզում գործարար մթնոլորտի ակտիվացմանը:  Հայ-բրիտանական միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգեյլը հանդիպման ջերմությունից և անմիջականությունից տպավորված նշեց. <Ես իրոք շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց Գյումրի այցելել և Ձեզ հետ հանդիպել, մինչ այցը, պարոն մարզպետ, Ձեր մասին շատ դրական կարծիքներ էինք լսել, հիմա դրանք առարկայացան, Դուք իսկապես մտահոգ եք Ձեր մարզի խնդիրներով և դրանց անհապաղ լուծմամբ>: Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնելով հյուրերին այցելության համար, նրանց նվիրեց <Գյումրի> գիրքն ու առաջարկեց հանդիպումները փոխակերպել փոխգործակցության, սկզբում դպրոցական մակարդակով` օրինակ Գյումրու թիվ 20 և Հաքնոլ քաղաքի Հոլգեյթ դպրոցի  բարեկամության հիմքի վրա հասնել մարզային գործակցության և կրթամշակութային բարեկամության:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 16:11:59