Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում

20.09.2013

 

Սեպտեմբերի 20-ին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում ներկա կգտնվեց Գյումրու Ազատ Շիշյանի անվան <<Օկտետ>>թիվ 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ Նախագահը և նրան ուղեկցողները շրջեցին ուսումնական հաստատությունում, ծանոթացան իրականացված շինարարական աշխատանքներին, դիտեցին դպրոցի սաների կատարմամբ համերգ որից հետո  դպրոցի բակում կատարվեց խորհրդանշական ծառատունկ: Դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին, գործել է բնակելի շենքի 1-ին հարկում: Մինչև 1988թվականի երկրաշարժը դպրոցում սովորել է 480 աշակերտ, դասավանդել ՝120 ուսուցիչ: 1990թ.-ից դպրոցը վերսկսել է իր գործունեությունը տնակային պայմաններում: 2009 թ. <<Մեդիամաքս>> ՓԲԸ-ի հրավերով Հայաստան կատարած այցելության ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող ռոք- երաժիշտներ Իեն Գիլանը /Deep Purple-ից/, Թոնի Այոմին/Black Sabbath-ից/, Ջեֆ Դաունսը /Yes Asia-ից/  և Ջոն Դինը <<Do Something>> կազմակերպության ղեկավարը /, լսելով երաժշտական դպրոցի սաների կատարումը, պատրաստակամություն էին հայտնել օգնելու կառուցելու  դպրոցը և այդ կապակցությամբ , Հայ Օգնության Ֆոնդը(ՀՕՖ), <<Մեդիամաքս>> ՓԲԸ-ն և <<Do Something>> կազմակերպությունը ստորագրել էին հուշագիր: 2010 թվականի մարտին <<Մեդիամաքս>> ՓԲԸ-ն և <<Do Something>> կազմակերպությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երևանում կազմակերպել էին Իեն Գիլանի ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգներ, որի շնորհիվ 45 հազար ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին: 2010-2012թթ. հավաքագրվել է շուրջ 110 հազար ԱՄՆ դոլար, որին մասնակցել են ՀՀ կառավարությունը <<EMI Records >> և <<Orange Armenia>> ընկերությունները, Ջեֆ Դասունսը: 2012 թվականի ամռանը Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը դպրոցի վերակառուցման աշխատանքների իրականացման համար եռապատկելով հավաքված 110 հազար դոլարը, հիմնադրամին փոխանցեց շուրջ 350 հազ. ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ հավաքագրվել է շուրջ 485 հազ. ԱՄՆ դոլար (20 մլն. դրամը ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին)
2009-2010թթ դպրոցին երաժշտական գործիքներ են նվիրել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Իեն Գիլանը, Թոնի Այոմին և 21 հազ. դոլար արժեքով երաժշտական գործիքներ կանադական <<Millbank Music>> երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը: Դպրոցի նորակառույց շենքը երկհարկանի է, ընդհանուր մակերեսը ՝ 462մ2, նախատեսված է 250 աշակերտի համա: Դպրոց է հաճախում շուրջ 200 աշակերտ, դասավանդում՝ 37 ուսուցիչ: Գործում են դաշնամուրային, լարային,փողային ժող. նվագարանների , ձայնի պահպանման և մշակման բաժինները: Դպրոցի կառուցման պատվիրատուն եղել    է ՀՕՖ-ը, իսկ կապալառուն <<Կանակա>>ԲԲԸ-ն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54