Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 22 ՏԱՐԵԿԱՆ

21.09.2013

 

 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈԻՂԵՐՁԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-րդ  ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ. 
 
Ընդունենք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը ընտրել է ժողովրդավարական պետության կառուցման համակարգը, ինչը հնարավորություններ կստեղծի ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհին և հաստատելու այլ պետությունների ու ժողովուրդների հետ իրավահավասար փոխհարաբերություններ:
Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության գաղափարի: Հավերժ փառք նրանց հիշատակին:
Համոզված եմ, որ հավատն ու վստահությունը մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ մեզ չեն լքի երբեք, ինչի համար պահանջվում է մեր հասարակության համախմբվածությունը անկախ պետականության գաղափարի շուրջ:
Հարգելի շիրակցիներ, կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս անկախության տարեդարձի առթիվ և ցանկանում հարատև խաղաղություն, երջանկություն, տոկունությունª հանուն մեր անկախ պետականության հզորացման:
 
 
Հարգանքով՝                                                 
Շիրակի մարզպետ                   ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 16:18:36