Տպել
Նորություններ
ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 22 ՏԱՐԵԿԱՆ
21.09.2013
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈԻՂԵՐՁԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ.
Ընդունենք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը ընտրել է ժողովրդավարական պետության կառուցման համակարգը, ինչը հնարավորություններ կստեղծի ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհին և հաստատելու այլ պետությունների ու ժողովուրդների հետ իրավահավասար փոխհարաբերություններ:
Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության գաղափարի: Հավերժ փառք նրանց հիշատակին:
Համոզված եմ, որ հավատն ու վստահությունը մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ մեզ չեն լքի երբեք, ինչի համար պահանջվում է մեր հասարակության համախմբվածությունը անկախ պետականության գաղափարի շուրջ:
Հարգելի շիրակցիներ, կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս անկախության տարեդարձի առթիվ և ցանկանում հարատև խաղաղություն, երջանկություն, տոկունությունª հանուն մեր անկախ պետականության հզորացման:
Հարգանքով՝
Շիրակի մարզպետ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ