Նորություններ
ՔԱՆԴԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
21.09.2013
Գյումրիում մեկնարկեց ,,Քանդակի միջազգային սիմպոզիում,, նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: Սիմպոզիումին մասնակցում են աշխարհի հինգ պետությունների տաս լավագույն քանդակագործներ: Սիմպոզիումը կտևի մեկ ամիս, քանդակված բոլոր աշխատանքները կտեղադրվեն Գյումրու Հաղթանակի պուրակում: Բացման արարողությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներ, լրագրողներ: