Տպել
Նորություններ
Ստանդարտացման թեմայով սեմինար Գյումրիում
24.09.2013
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Գյումրիում անցկացվեց մարզային սեմինար <Ստանդարտների ներդաշնակեցում և ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում> թեմայով, որին մասնակցում էին մարզային իշխանության ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գործարարներ: Շուկայի վերահսկողություն, սպառողների շահերի պաշտպանություն, նոր մոտեցումներ սահմանել` այս բոլոր խնդիրները Հայաստանի համար արդիական են, քանզի մեզ մոտ այս ոլորտում անելիքները շատ են: Ներկայումս երիտասարդ սպառողները ավելի մեծ ընտրության և ավելի բարդ որոշումների առջև են կանգնած, դրա համար պետք է առավել տեղեկացված լինել, որեւէ ապրանք գնելուց առաջ:
Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Վիլյամ Ֆրենկ Հարիսի խոսքերով, արդեն 15 ամիս ընթացող ծրագրի իրականացման պատճառն ու նպատակը մեր երկրում շուկայի վերահսկողության մեխանիզմների կատարելագործումն ու Հայաստանը այս ոլորտում ավելի լայն պրոցեսների պատրաստելն է: <Հարկավոր է Հայաստանում ուժեղացնել համագործակցությունը սպառողների և շուկայի վերահսկողների միջև, ինչը կնպաստի շատ հոգսերի թեթևացման, իրազեկվածության բարձրացման>,-ասում է պարոն Հարիսը: Ըստ տեսաբանի Հայաստանում վերահսկողությունը պետք է սկսել սահմանից, քանզի այստեղ ներմուծման ցուցանիշներն ավելի բարձր են: Իսկ ծրագիրն օգնելու է այս ոլորտն համակարգողների արհեստավարժության բարձրացմանը, նպաստելու է ստանդարտացման, հավատարմագրման, չափագիտության և շուկայի վերահսկողության համար պատասխանատու պետական կառույցների հզորացմանը: Թվինինգ ծրագրի շրջանակներում պատասխանատուներին աջակցում և մասնագիտական գիտելիքներով կիսվում են նաև Միացյալ Թագավորությունից և Լիտվայից ժամանած փորձագետները, որոնք ևս ներկայացնում են ԵՄ հաջողված փորձը: