Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի պատվիրակության այցը Լեհաստան

25.09.2013

 

Հայ-լեհական տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի և Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկայի վոևոդության միջև վոևոդության մարշալի Հայաստան կատարած այցի ընթացքում                      2012 թվականի սեպտեմբերի 13-ին ստորագրվել է փոխգործակցության հուշագիր:
 Հուշագրով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սկսվել և այժմ էլ ընթացքի մեջ է <<Արտադրողների խմբերը և արդյունավետ գյուղատնտեսական խորհրդատվությունը որպես Շիրակի մարզի զարգացման հնարավորություն>> նախագիծը, որը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության <<Լեհական օգնություն 2013թ.>> ծրագրի միջոցներից:
Նախագծի շրջանակներում իրականացվող գործողությունների առաջին փուլում                ս/թ. հունիսի 18-20-ը կայացել էր Վելիկոպոլսկայի վոևոդության հինգ հոգուց բաղկացած պատվիրակության այցը Շիրակի մարզ, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են մարզի գյուղատնտեսության ոլորտի պետական կառույցների գործունեությանը, այցելել են ֆերմերային տնտեսություններ, ուսումնասիրել վերջիններիս արտադրական հզորություններն ու հետագա համագործակցության հնարավորությունները:
Գործողությունների երկրորդ փուլը նախատեսում էր Շիրակի մարզի գյուղատնտեսության ոլորտի պետական պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ֆերմերների այց Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկայի վոևոդություն:
Սեպտեմբերի 8-25-ը Լեհաստան մեկնեց վեց հոգուց բաղկացած պատվիրակություն ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանիօ գլխավորությամբ: Պատվիրակությանը Վարշավայում դիմավորեցին Վելիկոպոլսկայի վոևոդության մարշալային կառավարման մարմնի ներկայացուցիչները և ուղեկցեցին Պոզնան քաղաք:
Ծրագիրը բաղկացած էր երեք ենթափուլերից, որոնք ենթադրում էին.
  1.  մասնակիցների ծանոթացումը վոևոդության մարշալային կառավարման մարմնի գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման դեպարտամենտի գործունեությանը և ձեռքբերումներին
  2. ծանոթացում Վելիկոպոլսկայի գյուղատտեսական խորհրդատվական կենտրոնի գործունեությանը և որոշ նշանակալի արդյունքներին
  3. մասնակցություն <<POLAGRA FOOD 2013>> տոնավաճառին և <<Տարածաշրջանների համերը>> խորագրով ցուցահանդեսին:
Առաջին ենթափուլի շրջանակներում պատվիրակությունը ծանոթացավ գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման դեպարտամենտի կառուցվածքին և գործունեությանը: Վերջինս իր կազմում ուներ թվով յոթ հիմնական բաժիններ, որոնք զբաղված էին գյուղատնտեսության բնագավառին առնչվող գրեթե բոլոր հարցերով՝ ընդհուպ, մինչև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հիմնախնդիրներով:
Մարշալային կառավարման մարմնի և գյուղդեպարտամենտի գործունեության արդյունքում վերջին տարիներին վոևոդությունում լուրջ արդյունքներ են արձանագրվել հատկապես բանջարաբուծության, խոզաբուծության, ագրոտուրիզմի զարգացման և քամու էներգիայի օգտագործման բնագավառներում:
   Ծրագրի երկրորդ ենթափուլում  պատվիրակությունը ծանոթացավ գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնի կառուցվածքին և գործունեության ոլորտներին: Կառույցը ֆերմերային տնտեսություններին խորհրդատվական ծառայություններ է մատուցում ամենատարբեր բնագավառներում՝ սկսած բույսերի և կենդանիների, հողային և ջրային ռեսուրսների պահպանության և պաշտպանության բնագավառներից մինչև հիդրո-օդերևութաբանական կանխատեսումների տրամադրման, էկոլոգիապես մաքուր արտադրության, ագրո և էկոտուրիզմի կազմակերպման ոլորտները:
Պատվիրակությունն այցելեց գրեթե մեկ տասնյակ նմանատիպ տնտեսություններ:
Երրորդ ենթափուլը  ենթադրում էր մասնակցություն <<Տարածաշրջանների համերը>> խորագրով ցուցահանդեսին և <<POLAGRA FOOD 2013>> տոնավաճառին:
Ցուցահանդեսին պատվիրակությունը մասնակցեց Շիրակի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշներով, դրանք գովազդող պաստառներով և բուկլետներով, տեսահոլովակներով և այլն:
Տոնավաճառին նրկայացված էին աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրներում արտադրվող գյուղատնտեսական մեքենաներ և գործիքներ, գյուղ մթերքների արտադրության և վերամշակման հոսքագծեր և այլն:
                Բացի ծրագրով նախատեսված այցելություններից այցի ընթացքում եղան նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ Վելիկոպոլսկայի վոևոդության մարշալ Մարէկ Վոզնյակի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և պատգամավորների հետ, տոնավաճառի ժամանակ Շիրակի մարզի տաղավար այցելեց նաև Լեհաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
                Առանձնակի կարևորություն ուներ մարշալ Մարէկ Վոզնյակի հետ հանդիպումը, որի ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի ընթացքից և պատրաստակամություն հայտնվեց շարունակել համագործակցությունը երկու մարզերի միջև:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 16:18:36