Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներին

26.09.2013

 

Սեպտեմբերի 26-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում ստացած շիրակցի երեք արվեստագետներին՝ գեղանկարիչ Սամվել Լաճիկյանին, քանդակագործ Ալբերտ Վարդանյանին և Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանին  պետական բարձրագույն պարգևի արժանանալու կապակցությամբ, Ֆելիքս Ցոլակյանը նշեց. <Ցանկացած բնագավառում գործունեություն ծավալող անհատի համար գնահատանքի արժանանալը չափազանց կարևոր է, ես շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում կան տաղանդավոր գործիչներ, ում աշխատանքը կարևորվում և արժեվորվում է, թող այս պարգևները ձեր ստեղծագործական ճանապարհին նոր խթան հանդիսանան և նոր ձեռքբերումներ ունենաք>: Շիրակի մարզպետն ընդգծեց, որ շռայլ խոսքերով չէ որ պետք է ցույց տա ուրախությունը, ամեն դեպքում Շիրակը արվեստների և արհեստների կենտրոն եղել է, և մնում է, ինչի վառ ապացույցն այսօրինակ պարգևներն են: Խորհրդանշական Գյումրի գիրքերը մարզպետի ընծայագրով ստանալուց հետո ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում ստացած արվեստագետները շնորհակալություն հայտնեցին Ֆելիքս Ցոլակյանին իրենց ձեռքբերումները կարևորելու, ուշադրության համար, իսկ Սամվել Լաճիկյանը նշեց. <Ցանկացած արվեստի գործիչ շոյվում է պետական պարգև ստանալուց, զգում է, որ իր գործը պիտանի է, ինքն էլ անտեսված չէ, մենք ուրախ ենք այս փաստից, կրկնակի անգամ շոյված ենք, որ մեր մարզում մեզ չեն մոռանում և արժանացնում են ևս բարձր գնահատանքի>:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01