Տպել
Նորություններ
Հանդիպում Ղազախստանի դեսպանի հետ
27.09.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեց աշխատանքային այցով Գյումրիում գտնվող, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Ողջունելով դեսպանին, Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց Շիրակի մարզն ու նրան հուզող խնդիրները, նշելով, որ 1988-ի երկրաշարժից մարզն իր հզորությունների մեծ մասը կորցրել է և դրանց վերականգնման առումով չնայած լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում են, բայց անելիքներ դեռ կան: Խնդիրներով հանդերձ Շիրակի մարզը շատ բնագավառներում առաջատար է հանրապետությունում, արհեստերի և արվեստների կենտրոն է համարվում, մարզական մեծ ձեռքբերումներ ունի: Պարոն Բոզժիգիտովն էլ շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ և անմիջական ընդունելության համար: <Վերջին 20 տարիներին Հայաստանին եւ Ղազախստանին հաջողվել է բարեկամական, դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակ հաստատել, ես ուրախ եմ, որ հիմա արդեն կարող ենք խոսել նաև միջմարզային մակարդակով փոխգործակցության մասին>,-ասաց դեսպանը: Ֆելիքս Ցոլակյանը ևս կարևորեց համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունների խորացումը: <Ես վստահ եմ Ղազախստանի և Հայաստանի բարեկամությունը ինչպես և դարերից եկել է, այնպես էլ կգնա, մենք բարեկամ ժողովուրդներ ենք, պատմությունն է դա ցույց տալիս: Իսկ այժմ էլ համագործակցության հիմքերն ավելի ամուր են, ուրախ կլինեմ, որ Շիրակի մարզի հետ մարզային մակարդակով գործակցություն լինի>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպման ավարտին ներկաները հուշանվերներ փոխանակեցին և հույս հայտնեցին, որ նոր հանդիպումները նոր ծրագրերի և նորձեռնարկների շրջանակներում կլինեն: