Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը քանդակագործներին հյուր

01.10.2013

 

Գյումրին -ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013 միջացառումների շարքում իրականացվող  քանդակագործության միջազգային սիմպոզիումը դեռ ընթացքի մեջ է: Հոկտեմբերի 1-ին քանդակագործների գործերին ծանոթանալու, աշխատանքների ընթացքին հետեւելու էր եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետը հերթով զրուցեց բոլոր քանդակագործների հետ, ծանոթացավ նրանց մտահղացումներին ու գաղափարներին: Իտալացի քանդակագործի խնդրանքով Շիրակի մարզպետը նաև քանդակի վրա փորագրեց աչք, քանդակագործին մեկնաբանելով, ինչու հենց աչք, - ոչպեսզի աչքով չտան, կատակեց մարզպետը:
 <Քանդակագործությունը և, ընդհանրապես, արվեստը բնականաբար հեշտ աշխատանք չէ, այն  հաճելի աշխատանք է, քան մարզպետի  աշխատանքը>,-լրագրողների հարցին, թե ինչպես կհամեմատեիք սեփական աշխատանքն ու քանդակագործությունը, պատասխանեց Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը նշեց, որ այսօրինակ ձեռնարկներն ինքն իսկապես ողջունում է և սիմպոզիումի շարունակական ու ավանդական դառնալու գաղափարի կողմնակից է: - Ամեն ինչ անելու ենք, որ մարզի մշակութային կյանքի աշխուժությունը նույն հունով ընթանա և չթուլանա <Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք> միջացառումների ավարտից հետո էլ, ավելացրեց մարզպետը:
“Կենարար աղբյուր” խորագիրը կրող քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցում են քանդակագործներ Հայաստանից, Իտալիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, թվով 5 քանդակագործներ: Սիմպոզիումը կընթանա մեկ ամիս, ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է ավարտին հասցնի իր գաղափարը` լեզու, հոգի, խոսք տալով 2.5մ բարձրությամբ տուֆե քարերին:  
Սիմպոզիումի իրականացման համար միջոցներ են հատկացրել մշակույթի նախարարությունը, Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31