Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

04.10.2013

 

Գյումրու Հոկտեմբեր կ/թ-ում հոկտեմբերի 4-ին մեկնարկեց ,, Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն,, միջազգային գիտաժողովը, որն այս տարի անցկացվում է ,, Գյումրին ԱՊՀ 2013 թվականի մշակութային մայրաքաղաք,, ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի աշխատանքներին այս տարի մասնակցում են շուրջ 16 երկրներից ժամանած պատվիրակներ, ովքեր իրենց անուրանալի դերն են բերում Շիրակի պատմամշակութային ժառանգություն ուսումնասիրության գործում: Միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Շիրակի թեմի առաջնոր Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ողջույնից հետո Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ ի սրտե շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, ցանկանում եմ գիտաժողովին բեղմնավոր աշխատանք, և թույլ տվեք ընթերցել Շիրակի մարզպետի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին:
Միջազգային գիտաժողովի հարգարժան մասնակիցներ
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած ,, Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն,, միջազգային գիտաժողովի բացման առիթով, որն անցկացվում է ,, Գյումրին ԱՊՀ 2013 թվականի մշակութային մայրաքաղաք,, ծրագրի շրջանակներում:
Գիտաժողովը մեզ համար ավելի է կարևորվում, քանի որ Շիրակի մշակութային ժառանգությունն ուսումնասիրող երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվել է, ընդգրկելով 16 երկրներ, որոնց պատվիրակներն, ի թիվս Հայաստանի գիտնականների, իրենց անուրանալի ավանդն են բերում հայրենի Շիրակի պատմության ու մշակույթի փակ էջերի վերծանմանը:
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ
Այս միջազգային գիտաժողովը, որ պատմական Շիրակ գավառի հնագիտական, պատմագիտական, ազգաբանական ուսումնասիրության ժամանակակից մակարդակի մասին է, իր առաջնահերթությունների թվում պետք է դասի, ուսումնասիրվող իրողությունների նորովի գիտական մեկնաբանությունները, հայագիտության ընդհանուր համատեքստում Շիրակի պատմամշակութային հսկայական ժառանգության ուսումնասիրության հետագա ընթացքի քննարկումը ու առաջնահերթությունները 21-րդ դարի առաջին քառորդին:
ԱՊՀ և այլ երկրների մասնագետների արդյունավետ մասնակցությամբ գիտաժողովը կնպաստի հոգևոր և նյութական մշակույթի մասունքների ուսումնասիրության բնագավառում տարբեր երկրներում առկա ժամանակակից փորձի փոխանակմանը, մասնագիտական և միջազգային շփումների, միմյանց պատմամշակութային արժեքների հաղորդակցելուն:
Սա մի իրողություն է, որը գալիս է ապացուցելու Շիրակ գավառի բազմադարյան նպատմությունը համաշխարհային մշակույթի գանձարանի մեր ժողովրդի ներդրած արժեքների, տեղի ու դերի մասին:
Մենր գիտամշակութային հանրության համար հպարտություն է, որ հայագիտական կենտրոնը ձևավորվել է և գործում է Գյումրի քաղաքում, առավել ևս որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի հետ ստեղծել է հրաշալի նախադեպ, մայրաքաղաքից դուրս ակադեմիական գիտահետազոտական օջախների կազմակերպման ու զարգացման առումով:
Ավելին, կենտրոնը գործում է մի տարածաշրջանում, որը հայոց պատմական մշակութային ժառանգության արժանի կրող է:
Ես վստահ եմ, որ հազարամյակների ընթացքում պատմական Շիրակում կուտակվել է այնպիսի նյութական ու հոգևոր գանձեր, որոնց ուսումնասիրությունը կենտրոնի գիտնականների ոգևորության ու պատվի գործ է և նրանք, իրենց ոգևորությունը փոխանցել են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մտավորականներին:
Այդ են վկայում մասնագետների հետաքրքրությունը, համբավավոր գիտնականների ներկայությունը ու մասնակցությունը ինչես յաս, այնպես էլ հայագիտական կենտրոնի անցած բոլոր գիտաժողովներին:
Ողջունում եմ գիտաժողովի մասնակիցներիդ, մաղթում եմ բարի երթ, գիտական, ստեղծագործական նորանոր բարձրունքներ:
Շնորհակալություն.
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48