Տպել
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
05.10.2013
Հարգելի ուսուցիչներ ընդունեք իմ շնորհավորանքներն ու ամենաջերմ բարեմաղթանքները Ձեր մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդն ակնածանքով ու խորին հարգանքով է արտասանում ուսուցիչ բառը և դա խոսում է դարեր ի վեր այդ մասնագիտության հանդեպ մեր ազգի ունեցած անսահման սիրո ու վստահության մասին: Մեր պետության վաղվա օրը մեծապես կախված է Ձեր կողմից կատարվող ամենօրյա դժվարին և պատվաբեր աշխատանքից:
Ինչպիսի դպրոց կունենանք առաջիկայում, այնպիսին էլ կլինի մեր վաղվա քաղաքացին: Անշուշտ, մենք դեռ անելիքներ ունենք կրթական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, որպեսզի ստեղծենք բարձրակարգ, ժամանակակից, արդի պահանջները բավարարող որակյալ կրթական համակարգ:
Սիրելի ուսուցիչներ, կրկին անգամ շնորհավորելով Ձեզ ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, և հաջողություն աշակերտ կրթելու Ձեր պատվավոր առաքելության մեջ:
Հարգանքով՝
ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան