Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում մարզային գրադարանում

07.10.2013

 

Ավանդաբար հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր, Գյումրիում գրադարանավարի մասնագիտական տոնը նշվեց հանդիսավոր մթնոլորտում: Հանդիսավորությամբ նորամուտը տոնեց Շիրակի մարզային գրադարանը, որի բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բլասանյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Դեռ 2010թ-ից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և մշակույթի նախարարությունը Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել էին Գյումրու պատմական շինություններից մեկի նորոգման գործը: 1860-1913թթ. կառուցված շենքն ամբողջապես նորոգվել է որպես քաղաքի պատմության և ճարտարարպետության անբաժան մաս: Այսուհետ մարզային գրադարանը գործելու բոլորովին նոր պայամններում: <Մշակութային և մշակութասեր Գյումրիում գրադարաններից օգտվել են մեծ սիրով, ավադույթների վերականգնումը որքան կարևոր, նույքան անհրաժեշտ է, պետք է հավատով լցվել դեպի ապագան, պետք է գյումրեցիները կարողանան պահպանել մշակութային այն տեմպը, որն այժմ կա քաղաքում և մարզում Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ կապված միջոցառումների շրջանակներում>,- գրադարանավարի օրվա կապակցությամբ ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորական խոսքում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի առիթով ու նշեց, որ ուրախ է, որ Գյումրիում մշակութային կյանքն իսկապես եռում է: Այնուհետև հյուրերը շրջեցին նորոգված գրադարանում, ծանոթացան գրադարանի հնարավորություններին, վերջում մասնագիտական տոնի կապակցությամբ Շիրակի մարզպետի և ՀՀ մշակույթի նախարարի անուններից ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:

Շիրակի մարզպետի ուղերձը գրադանավարի օրվա կապակցությամբ
Հարգելի գրադարանավարներ.
Ընդունեք իմ շնորավորանքները և ջերմ բարեմաղթանքները Ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը սերտորեն կապված է եղել գրքին, որի շնորհիվ հայ ազգը պահպանել է իր ազգային իքնությունը համաշխարհային մշակույթի ու քաղաքականության մեջ: Գիրքը օգնել է մեր ազգին անցնելու պատմության ծանր և դժվարին ճանապարհը, ամրապնդել նրա կամքը, ազատասիրության ոգին:
Շիրակի մարզի գրադարանների աշխատակիցներն իրենց գիտակցական  կյանքի մեծ մասը նվիրել են գրադարանային գործին, տարիներ շարունակ իրենց ուսերին  տարել գրադարանի աշխատողի ծանր և պատվավոր պարտականությունը, ապահովել  հասարակության տեղեկացվածությունը, պահպանել և սերունդներին  փոխանցել գիրքը և գիտելիքը:
Օգտվելով առիթից, հարգելի գրադարանավարներ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և  հաջողություններ Ձեր աշխատանքում:

Հարգանքով՝  Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ 

 

Տեղեկատվություն մարզային գրադարանի վերաբերյալ

Քաղաքային գրադարանային գործունեության հիմնավորման նախաթիվ է համարվում 1899-1900թթ., երբ նահանգապետի կարգադրությամբ, մասնավոր հավաքածուի հիման վրա, Ալեքսանդրապոլի գավառային ուսումնարանի շենքում սկսում է գործել քաղաքի ազգաբնակչությանը սպասարկող գրադարան:
1924թ. գրադարանը ստացել է պետական քաղաքային գրադարանի կարգավիճակ:
1941թ. Վարպետի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գրադարանն անվանակոչվել է Ավ. Իսահակյանի անունով:
1946թ. տեղափոխվել է Կիրովի-6 հասցե, ուր գործել է մինչև 1988թ. դեկտեմբերը:
1976թ. ձեւավորվել է Գրադարանային կենտրոնացված համակարգ / ԳԿՀ/ , Ավ. Իսահակյանի անվ. քաղաքային Գրադարանը դարձել է համակարգի կենտրոնական գրադարան:
Ավերիչ երկրաշարժից հետո, մինչև 1996թ., կենտրոնական գրադարանը գործել է Տիգրան Մեծ /նախկինում` Լենինի պողոտա/ փողոցի վրա գտնվող ԳԿՀ Վ. Տերյանի անվ. թիվ 6 մասնաճյուղում:
Որպես մարզային գրադարան սկսել է ձեւավորվել 1996թ. վերջերին, ՀՀ-ում մարզերի կազմավորման արդյունքում, ՀՀ կառավարության որոշմամբ, Ավ.Իսահակյանի անվ. քաղաքային կենտրոնական գրադարանի բազայի վրա:
1997թ. գրադարանը տեղափոխվել է Խրիմյան Հայրիկ 56 հասցե, որպես Շիրակի մարզի հանրապետական գրադարան:
2003թ. վերանվանվել է ՙՇիրակի մարզային գրադարան ՚ՊՈԱԿ / ՇՄԳ/:
2012թ. ՇՄԳ տեղափոխվել եւ գործում է Աճեմյան-25 հասցեում:  
Գրադարանի շենքի տիպը` ոչ տիպային / արգելոցային վերանորոգված կառույց,700 քառ.մ մակերեսով, վերանորոգվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից,Իտալիայի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ/:
Հարկայնությունը` եռահարկ   / երկու հարկ եւ ձեղնահարկ/:
Ջեռուցման եղանակը` ջեռուցման լոկալ ցանց:
Առկա է Ինտերնետ կապ:
Գրադարանի ֆոնդը` 203887 կտոր գիրք/ առ 01.10.2013թ./:
Աշխատողների թիվը` 80 :


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54