Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց մանկավարժներին

11.10.2013

 

Հոկտեմբերի 11-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Շիրակի մարզի այն ուսուցիչներին, ովքեր ուսուցիչների օրվա կապակցությամբ արժանացել էին տարբեր պարգևների: Հանդիպման սկզբում ողջունեոլով և շնորհավորելով ներկա մանկավարժներին, Ֆելիքս Ցոլակյանը նշեց. < Ես վստահ եմ Շիրակի մարզում պարգևների և շնորհակալագրերի արժանի բազմաթիվ մանկավարժներ կան, դուք արժանացել եք գնահատանքի, իսկ դա ոչ միայն ոգևորում է, այլև պարտավորեցնում, քանզի ձեր ուսերին է մեր մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթումը>: Մարզպետն անդրադառնալով դպրոցի դերին, ընդգծեց, որ հնարավոր չէ գերագնահատել ուսուցչի աշխատանքը, քանզի մանկավարժություն այն մասնագիտությունն է, որն առաջնայինն է ցանկացած երկրի համար, իսկ ներկայումս լավ մասնագետ, խելացի մարդ դաստիարակելը ժամանակի պահանջն է: Ֆելիքս Ցոլակյանը առանձին-առանձին հետաքրքրվեց բոլոր ուսուցիչներին հուզող խնդիրներով, մասնագիտական հիմնահարցերով. <Չկա առարկա, որը պակաս կարևորություն ունի, թե ֆիզիկան, թե կենսաբանությունը, թե լեզուներն ու մաթեմատիկան, այն առարկաներն են, որոնց մասին ընդհանուր և հիմնավոր գիտելիքները մարդուն պետք են գալու ողջ կյանքի ընթացքում, իսկ շիրակցի երեխաները միշտ աչքի են ընկել բարձր պատրաստվածությամբ և ներուժով, այնպես, որ վստահ եմ այսուհետ էլ շիրակցի մանկավարժները կշարունակեն իրենց պատվաբեր ու երախտալի աշխատանքը>:
 Հանդիպման ավարտին մարզպետ Ցոլակյանը փոքր հուշանվերներ և ծաղիկներ հանձնեց ուսուցիչներին, իսկ ներկա մանկավարժներն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեցին Ֆելիքս Ցոլակյանին իրենց նկատմամբ հոգատար, ոլորտի հանդեպ ուշադիր լինելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-12 09:32:00