Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր տոնդ Գյումրի

13.10.2013

 

2003 թվականից Գյումրու քաղաքապետարանը հանդես եկավ բոլորի համար մի շատ գեղեցիկ նախաձեռնությամբ՝ նշվեց քաղաքի օրը: Ավանդական դարձած այդ միջոցառումը նշվեց նաև այս տարի և առանձնահատուկ: Այն այս տարի նշվեց որպես Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի շրջանակում անցկացվող միջոցառումներին զուգահեռ: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այն անցնում էր որևէ նոր արձանի բացման կամ ինչ որ փողոցի անվանակոչությամբ, այս տարի ձևաչափը փոխվեց, անցկացվեց հացի փառատոն, քանդակի սիմպոզիում, բռնցքամարտի մրցաշար, աշխատեցին քաղաքի գրեթե բոլոր թանգարանները և գրադարանները: Ավանդական պարգևատրվողների թվում այս տարի Վաստակավոր արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանն էր, Գյումրի երգի հեղինակ Վլադիլեն Բալյանն, ով ցավոք առողջական խնդիրների պատճառով չկարողացավ մասնակցել միջոցառմանը, և երկար տարիների պետական գործիչ Միսաք Մկրտչյանը: Միջացառմանը մասնակցում էին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ, հյուրեր հանրապետության գրեթե բոլոր մարզերիցշ: Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Գյումրու Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, որտեղ տեղի էր ունենում հացի տոնը: Պարոն Վարչապետն անցավ բոլոր տաղավարների կողքից, համտեսելով տարածաշրջանը ներկայացնող մասնակիցների թխած լավաշն ու այլ բարիքներ: Շնորհավորելով գյումրեցիներին տոնական օրվա կապակցությամբ, Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկացավ գյումրեցիներին նորանոր հաջողություններ և նմանատիպ շատ ու շատ տոնական ուրախ օրեր: Հյուրերն այցելեցին քանդակի սիմպոզիում, ծանոթացան կատարված աշխատանքներին, որտեղից այցելեցին Գյումրու մասնավոր պատկերասրահ դիտելու Գյումրեցի նկարիչների ստեղծագործությունները: Պարոն Վարչապետն այցելեց նաև նորաբաց մարզային գրադարան: Գյումրու Հոկտեմբեր կ/թ ում տեղի ունեցավ  Գյումրու Պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացածների պարգևատրման արարողությունը, որի ընթացքում առաջին անգամ պաշտոնապես Վլադիլեն Բալյանի Գյումրի, Լենինական դու իմ նոր երգը հնչեց որպես Գյումրու հիմն: Երեկոյան Գյումրու թատերական հրապարակում մեկնարկեց ուրախ տոնական համերգը, որն ավարտվեց կեսգիշերն անց գեղեցիկ հրավառությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01