Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սերգեյ Եպիֆանցևը կրկին Գյումրիում

14.10.2013

 

Հոկտեմբերի 14-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին, ում հետ Գյումրի էր ժամանել նաև  սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սերգեյ Եպիֆանցևը: Մարզպետի հետ զրույցի ժամանակ Սերգեյ Եպիֆանցևը նշեց, որ ինքն առաջին անգամ չէ, որ Գյումրիում է, այստեղ է եղել 1988-ի չարաբաստիկ աղետի օրերին:  <Ես աղետի գոտի եկա դեկտեմբերի 8-ի առավոտյան և այստեղից մեկնեցի դեկտեմբերի 26-ին միայն, համակարգել եմ մի քանի տասնյակ փրկարարական ջոկատների աշխատանքը աղետի գոտում, ընդհանուր առմամբ 5000 փրկարարի աշխատանք, սարսափելի օրեր էին, երբեք չեմ մոռանա, հիմա ուրախ եմ, որ նախկին Լենինականը, ներկայիս Գյումրին այսքան փոխվել է, շտկել մեջքը>,-ասաց պարոն Եպիֆանցևը:  Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ իսկապես անցած տարիների ընթացքում մարզում շատ բան է դրականորեն փոխվել, կառուցվել ու զարգացել, իհարկե դեռ անելիքներ կան: Այնուհետև Շիրակի մարզպետի ուղեկցությամբ հյուրերը եղան Գյումրու թիվ 6 դպրոցում, Սերգեյ Եպիֆանցևը դպրոցին նվիրեց համակարգչային լսարանին անհրաժեշտ ամբողջ գույքը:  Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերն այնուհետ ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին և Պատվո Բլուրում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59