Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բակունինայի անվան բարեգործական պատվիրակության այցը Գյումրի

15.10.2013

 

                   
 
 
Հոկտեմբերի 15-ին Գյումրի էին այցելել Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի ՌԴ Տվերի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին հիմնադրամի տնօրեն Տվերի Պակրովյան եկեղեցու հոգևորական Ռոման Մանիրովը, Տվերի Արարատ ազգագրական-մշակութային հ/կ նախագահ Ելենա Գևորգյանը, Տվերում Մարդու իրավունքների հավատարմատար Վլադիմիր Բաբիլովը, բարեգործ ամուսիններ Վադիմ և Նատալյա Սոլովյովները, հիմնադրամի աշխատակիցներ, լրագրողական խումբ: Պատվիրակությանն ուղեկցում էր Ռոսգոսսոտռուդնիչեստվոյի գիտական և հասարակական ծրագրերի համակարգող Իռինա Կասացկայան: Պատվիրակությունը նախ այցելեց Գյումրու Պատվո Բլուր հուշահամալիր: Ծաղկեպսակադրության և մոմավառության արարողությունից հետո պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Կարճատև հանգստից հետո, պատվիրակության անդամները հանդիպեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևի հետ: Հանդիպումից հետո, Գյումրու հաշմանդամների Փյունիկ կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում ,,Քաղաքներ, երկրներ և ազգություններ միավորող անուններ,, Ռուս-Թուրքական պատերազմի ավարտի 135 և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցների հիշատակին: Հայր Ռոմանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Բակունինայի կյանքից հատվածներ, որից հետո տեղի ունեցավ Եկատերինա Բակունինայի գրքի և հիմնադրամի շնորհանդեսը: Բակունինայի անվան պատվոգրով և հուշամեդալով պարգևատրվեցին Շիրակի մարզի թվով վեց բուժքույրեր, ովքեր ահեղ երկրաշարժին ջանք ու եռանդ չէին խնայել բնակչության օգնության գործում: Միջոցառման ավարտին պատվիրակությունն այցելեց նաև Գյումրու Կազաչի պոստ անվամբ տարածքում տեղակայված Ռուսական եկեղեցի, որտեղից էլ մեկնեցին մայրաքաղաք:
Ստորև ներկայացնում ենք Բակունինայի կյանքի և գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:
 Գթության քույր Եկատերինա Բակունինա (1810-1894)
Եկատերինա Միայլովնա Բակունինան ծնվել է 1810թ. - օգոստոսի 31-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Միխայիլ Միխայլովիչ Բակունինի (1808-1816թթ) և նրա կնոջ Վարվարա Իվանովնա Գոլենիշչևա-Բակունինայի ընտանիքում: Վարվարա Իվանովնան Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովի զարմուհին էր:
1816թ.-ին Բակունինների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Մոսկվայում, որտեղ Եկատերինա Միխայլովնան ստանում է կրթություն և դաստիարակություն իր քույրերի՝ Եվդոկիայի (1793-1882), ով հայտնի նկարչուհի էր և Պրոսկովիայի (1812-1882), ոչ պակաս լավ բանաստեղծուհու հետ: 1854թ.-ին Ղրիմյան պատերազմի ժամանակ (1853-1856) Մեծն իշխանուհի Ելենա Պավլովնան Պետերբուրգում հաստատում է «Սուրբ խաչ» գթության քույրերի համայնք, պատերազմի դաշտում զինվորներին օգնելու համար: Իմանալով այդ մասին՝ Եկատերինա Միխայլովնան թողնում է բարձրաշխարհիկ տիկնոջ կյանքը և դառնում է գթության քույր: 1854թ.-ին նա ժամանում է պաշարված Սևաստոպոլ և ընդունվում է զինվորական հոսպիտալ, որի ղեկավարն այդ ժամանակ հռչակավոր վիրաբույժ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովն էր (1810-1881թթ.), ով երկար տարիներ Եկատերինա Միխայլովնայի համար լինում է ընկեր, ոգեշնչող, ինչպես նաև դաստիարակ գթասրտության քույր դառնալու հարցում: Սևաստոպոլի անկումից հետո (1855թ.-ի օգոստոս) գլխավորում է գթության քույրերի տրանսպորտա-տարհանման գործունեությունը, ովքեր պետք է վիրավոր զինվորներին տեղափոխեին Ղրիմից ռուսաստանյան հոսպիտալներ: Պատերազմից հետո որպես մայրապետ մեկնում է Սանկ Պետերբուրգ, որտեղ զբաղվում է «Սուրբ խաչ» համայնքի ներքին կազմավորման գործունեությամբ, նոր քույրերի ուսուցմամբ և դաստիարակությամբ: Նրա հովանավորությամբ համայնքի ներկայացուցչություններ են բացվում Սանկտ Պետերբուրգի հոսպիտալներում և Կռոնշտադի ծովային հոսպիտալում:
1859թ.-ին Եկատերինա Միխայլովնան մեկնում է արտասահման (Գերմանիա և Ֆրանսիա) գթության քույրերի արտասահմանյան համայնքների աշխատանքային փորձն ուսումնասիրելու համար: Խորը հիասթափություն ապրելով տեսածից և տարաձայնություն ունենալով Մեծն իշխանուհի Ելենա Պավլովնայի հետ, ով ուզում էր իր համայնքը կազմակերկել բողոքական-կաթոլիկ կերպով՝ Եկատերինա Միխայլովնան Պիրոգովի խորհրդով թողնում է «Սուրբ խաչ» համայնքը և տեղափոխվում է Տվերի մարզ՝ Տորժկա քաղաքից ոչ հեռու Կազիցինո: Այստեղ տեղի բնակչության համար իր միջոցներով նա բացում է հիվանդանոց (1860-61թթ): Տվերում տեղական շրջանային հիվանդանոցներն առաջին անգամ բացվեցին միայն 1867թ.-ին:
1877թ.-ին սկսվում է Ռուս-թուրքական պատերազմը և 67 տարեկան Եկատերինա Միխայլովնան մեկնում է կովկասյան կռիվների թատերաբեմ և Վրաստանի և Հայաստանի տարածքում կազմավորում գթության քույրերի ջոկատներ՝ Կարմիր խաչի ընկերություններ, և գլխավորում դրանք:
Կովկասում զինվորական հոսպիտալների բուժօգնության կենտրոնը դառնում է հայկական Դիլիջան քաղաքը, որտեղ Ե. Բակունինան մոտ մեկուկես տարի աշխատեց որպես գլխավոր գթության քույր: Պատերազմից հետո նա շարունակում է իր բժշկական գործունեությունը իր «Կազիցինսկի» հիվանդանոցում և գրում է «գթության քրոջ հիշողություններ» և ակտիվորեն մասնակցում է շրջանային բժշկական շարժմանը:
Ե. Բակունինան վախճանվել է 1894թ.-ի օգոստոսի 11-ին իր կալվածքում և թաղվել Տվերի մարզի Պրյամուխինո գյուղում՝ Բակունինների ընտանեկան գերեզմանատանը:
1900թ.-ին Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտում Բակունինայի հիշատակին սահմանվում է կրթաթոշակ երկու լավագույն ուսանողների համար:
Հրատարակված է «օգնության հիմնադրամ» գթության քույր Ե. Բակունինայի անունով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42