Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը նկարիչներին հյուր

15.10.2013

 

Արդեն ավանդական է դարձել շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մշակութային կենտրոններ այցելությունը, տեղում ծանոթանալ մշակույթի գործիչներին, լսել վերջիններիս խնդիրներն ու առաջարկներն իրենց ոլորտում ակնկալվող  բարեփոխումների վերաբերյալ: Հերթական այցելությունը Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահն էր, ուր մեկ հարկի տակ հավաքվել են Գյումրու գեղանկարիչներ ու քանդակագործներ, ում ստեղծագործությունների ցուցահանդեսը  մի քանի օր է գործում է այդ պատկերասրահում, ի դեպ ցուցահանդեսը բացվել էր Գյումրու օր տոնակատարության շրջանակում: Շիրակի մարզպետը շրջեց պատկերասրահում, ծանոթացավ արվեստագետների գործերին: Պարոն Ցոլակյանը արվեստագետների մեծ մասի հետ անձամբ ծանոթ էր, ինչն էլ հանդիպումը դարձրեց առավել մտերմիկ ու անկաշկանդ: ՀՀ Նախագահի հրամանագրով արվեստի վաստակավոր գործիչի կոչում ստացած քանդակագործ Ալբերտ Վարդանյանն առանց հաճոյախոսության այդպես էլ ասաց մարզպետին, - պարոն Ցոլակյան, մարզպետների մեջ առաջինն եք, ով այցելել է պատկերասրահ, ոչ մեր հրավերով և ոչ էլ ինչ որ առիթով, այլ ուղղակի եկել եք մեզ հետ հանդիպելու, զրուցելու, լսելու, գուցե հնարավորաության դեպքում նաև օգնելու համար: Մարզպետն իրոք խոստացավ իր հնարավորությունների սահմանում օգնել արվեստագետներին, եթե այդ հարցն անմիջապես կապված կլինի իր կամ մարզպետարանի հետ: Արվեստագետներին հիմնականում հուզում էր Գյումրու Արվեստների ակադեմիայի մասնաճյուղի բաժինների հետագա ճակատագիրը, որն անմիջապես վերաբերվում է հենց գեղարվեստաթաթերական ֆակուլտետի լուծարման տխուր հեռանկարին: Պարզ է, որ եթե կլինի ուղղակի որոշում, որևէ մեկն այլևս որևէ կերպ հարցին լուծում դժվար կարողանա տալ, եթե խնդիր առաջանա միջնորդագիր գրելու կամ հարցը քննարկելու, պատրաստ եմ աջակցելու, - խոստացավ պարոն Ցոլակյանը: Ակամա ձևավորված ջերմ մթնոլորտը տևեց շուրջ երկու ժամ: Շիրակի մարզպետն այցելեց նաև պատկերասրահի երկրորդ հարկում բացված մեծագույն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ցուցահանդես: Այցելության ավարտին պարոն Ցոլակյանը արվեստագետների հետ զրուցեց նաև Աբովյան փողոցի նախկին տեսքի կամ գոնե դրան փոքր ինչ նմանեցնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ, եղան խելամիտ և տարբեր առաջարկներ, բայց հարցը մնաց փակ, քանզի այն կախված է նախ այն սեփականատերերից, ովքեր այդ հատվածում իրականացնում են վերանորոգման վերականգնման շին աշխատանքներ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44