Տպել
Նորություններ
Ռենե Բեոնիին մարզպետին հյուր
15.10.2013
Հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց հոլանդական <Ալվան ծաղիկ> բարեգործական հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնիին: Շուրջ 10 տարի Շիրակի մարզում գործունեություն ծավալող կազմակերպությունը հասցրել է բավական ծրագրեր իրականացնել, մասնավորապես, մարզի բոլոր գրադարաններին տրամադրել է համակարգիչներ, իսկ մի քանի համայնքների նախակրթարաններում իրականացրել է ուսուցման և վերապատրաստման ծրագիր: Ինչպես մարզպետին հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ռենե Բեոնեն իրենք մտադիր են նախակրթարանների մասնագետների ուսուցման ծրագիրը շարունակել որպես ուսուցման այլընտարնքայինտարբերակ եւ այդ նպատակով դիմել են կրթության ազգային ինստիտուտ: Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով բարեգործական հիմնադրամի ղեկավարին նշեց, որ կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը մարզում: <Ես չափազանց կարևորում եմ այն մարդկանց գործունեությունն, ովքեր ավելի շատ կողմնակից են աշխատելուն, գործ անող մարդը տարբերվում է ասողից, դրա համար շնորհակալ եմ ձեզ, մենք պատրաստ ենք աջակցելու բարեգործական հիմնադրամին մեր հնարավորությունների սահմաններում>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը Ռենե Բեոնեին պարգևատրեց Շիրակի մարզպետի պատվոգրով` տարիներ շարունակ մարզում զարգացման ծրագրեր իրականացնելու և ավանդի համար: