Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռենե Բեոնիին մարզպետին հյուր

15.10.2013

 

Հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց հոլանդական <Ալվան ծաղիկ> բարեգործական հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնիին: Շուրջ 10 տարի Շիրակի մարզում գործունեություն ծավալող կազմակերպությունը հասցրել է բավական ծրագրեր իրականացնել, մասնավորապես,  մարզի բոլոր գրադարաններին տրամադրել է համակարգիչներ, իսկ մի քանի համայնքների նախակրթարաններում  իրականացրել է ուսուցման և վերապատրաստման ծրագիր:  Ինչպես մարզպետին հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ռենե Բեոնեն իրենք մտադիր են նախակրթարանների մասնագետների ուսուցման ծրագիրը շարունակել որպես ուսուցման այլընտարնքայինտարբերակ եւ այդ նպատակով դիմել են կրթության ազգային ինստիտուտ: Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով բարեգործական հիմնադրամի ղեկավարին նշեց, որ կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը մարզում: <Ես չափազանց կարևորում եմ այն մարդկանց գործունեությունն, ովքեր ավելի շատ կողմնակից են աշխատելուն, գործ անող մարդը տարբերվում է ասողից, դրա համար շնորհակալ եմ ձեզ, մենք պատրաստ ենք աջակցելու բարեգործական հիմնադրամին մեր հնարավորությունների սահմաններում>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը Ռենե Բեոնեին պարգևատրեց Շիրակի մարզպետի պատվոգրով` տարիներ շարունակ մարզում զարգացման ծրագրեր իրականացնելու և ավանդի համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42