Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թրփանջյան կենտրոն Գյումրիում

16.10.2013

 

Հոկտեմբերի 16-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսական զարգացման և շուկայական կրթության Թրփանջյան կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
  Կառույցի գործունեությունը Գյումրիում կնպաստի անգործության կրճատմանը,-վստահեցնում են կենտրոնի ներկայացուցիչները: Իսկ շարունակական կրթության ծրագրի մեկնարկի նպատակը տեղի աշխատաշուկան մրցունակ դարձնելն է: Որակյալ և շարունակական կրթություն, այս գործոնների առկայությունն անպայմանորեն նպաստելու են շրջանի կայուն զարգացմանը:
Շրագիրն առաջարկում է դասընթացներ գործարար կառավարման, կարիերայի զարգացման, զբոսաշրջության և հյուրընկալության կառավարման, անգլերեն լեզվի, համակարգչի, ծրագրավորման և տեխնիկական գիտելիքների ձեռքբերման վերաբերյալ, ինչպես նաև նախապատրաստում է արևմտյան համալսարանների կողմից ընդունելության համար պահանջվող միջազգային քննություններին:
            Իսկ Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն հիմնադրվել է 2006-ին: Այն կրթության միջոցով փորձում է խթանել սկսնակ գործարարների աշխատանքը:
 Շարունակական կրթության ծրագիրը և տնտեսական զարգացման և շարունակական կրթության Թրփանջյան կենտրոնը Գյումրիում գտնվելու են նույն տանիքի ներքո:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46