Տպել
Նորություններ
ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
16.10.2013
Մամուլի բնագավառի հարգելի աշխատողներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս տոնը ևս մեկ առիթ է հիշելու լրագրողական աշխատանքի կարևորության մասին: Այսօր խիստ կարևորվում և արժեվորվում է մամուլի դերը քաղաքացիական հասարակության կայացման և հասարակական կարծիքի ձևավորման գործում:
Ժամանակակից տեխնոլոգիաները մամուլի զարգացման համար նոր հնարավորություններ են ստեղծում հասարակությանը օպերատիվ և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու գործում:
Կարող ենք վստահ ասել, որ ժողովրդավարության ուղիով ընթացող մեր երկրում մամուլը կայացած կառույց է, որի շնորհիվ մեր ժողովրդը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում ինչպես մեր երկրում այնպես էլ երկրից դուրս կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Մամուլի հարգելի աշխատակիցներ, օգտվելով առիթից ցանկանում եմ Ձեզ մասնագիտական գործունեության մեջ նոր ստեղծագործ հաջողություններ և լրագրողական էթիկայի սահմաներում մշտապես մեր հասարակայնությանը մատուցել անկողմնակալ և ստույգ տեղեկատվություն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անձնական հաջողություններ:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ