Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է

16.10.2013

 

Մամուլի բնագավառի հարգելի աշխատողներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս տոնը ևս մեկ առիթ է հիշելու լրագրողական աշխատանքի կարևորության մասին: Այսօր խիստ կարևորվում և արժեվորվում է մամուլի դերը քաղաքացիական հասարակության կայացման և հասարակական կարծիքի ձևավորման գործում:
Ժամանակակից տեխնոլոգիաները մամուլի զարգացման համար նոր հնարավորություններ են ստեղծում հասարակությանը օպերատիվ և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու գործում:
Կարող ենք վստահ ասել, որ ժողովրդավարության  ուղիով ընթացող  մեր երկրում մամուլը կայացած կառույց է, որի շնորհիվ մեր ժողովրդը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում ինչպես մեր երկրում այնպես էլ երկրից դուրս կատարվող իրադարձությունների վերաբերյալ: 
Մամուլի հարգելի աշխատակիցներ, օգտվելով առիթից ցանկանում եմ Ձեզ մասնագիտական գործունեության մեջ նոր ստեղծագործ հաջողություններ և լրագրողական էթիկայի սահմաներում մշտապես մեր հասարակայնությանը մատուցել անկողմնակալ և ստույգ տեղեկատվություն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անձնական հաջողություններ:
 
 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝      ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59