Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաղրաշատ համայնքն ունի նոր ամբուլատորիա

23.10.2013

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ համայնքն այսուհետ կունենա նոր բուժամբուլատորիա: Բուժհաստատությունը տեղափոխվել է համայնքապատկան քարաշեն, հիմնանորոգված, միահարկ կառույց: Շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Շիրակի մարզպետարանի, Մեղրաշատի համայնքապետարանի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ. 1 մլն 600 հազար դրամ գումար տրամադրել է բարեսիրական հասարակական կազմակերպությունը, իսկ համայնքապետարանը և մարզպետարանը` 400 հազարական դրամ գումար: Ի դեպ, այդ գումարի շրջանակներում լուծվել է նաև կառույցի ջրամատակարարման և ջեռուցման խնդիրը: Հաստատության նորամուտը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին: Բուժկետը, որը ծառայում է ոչ միայն համայնքին, այլ նաև ՌԴ ԶՈՒ մերձակայքում գտնվող կայազորի զինվորական 3 ուղեկալներին, մինչ այս գործում էր վատ պայմաններում՝ հարմարեցված վագոն-տնակում:

Չնայած նորաբաց հաստատությունը մեծ չի կարելի համարել, սակայն ունի բոլոր պայմաններն առաջին և անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, այսուհետ ևս բուժկետի ծառայությունից կօգտվեն համանքի 600 բնակիչները, կայազորի զինվորներն, ինչպես նաև հարևան գյուղերի բնակիչները: «Սա համայնքի համար առաջնային խնդիր էր՝ մարզկենտրոնից 18 կմ հեռավորության վրա գտնվող համայնքում բժշկական օգնությունը մինչ այս իրականացվում էր վագոն-տնակում, որը զուրկ էր նորմալ պայմաններից: Դա էր պատճառը, որ կարևորելով խնդիրը, համայքն իր սուղ միջոցներից գումար կարողացավ հատկացնել այդ նպատակին»,- նշեց համայնքի ղեկավարը: Մեղրաշատի ամբուլատորիան նոր սարքավորումներ չունի, և այդտեղ կտեղափոխվեն հին բուժկետի սարքավորումները:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23