Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՎ Տակտիկական վարժանք Մարալիկում

24.10.2013

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՇիրակի մարզի Մարալիկ քաղաքաում անցկացվել է փրկարարական տակտիկական վարժանք, որի սցենարի համաձայն, մարզի փրկարարական վարչությունը հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստանում այն մասին, որ Մարալիկի «Նայթեքս» ֆաբրիկայի  նկուղային հարկում գազի արտահոսքի հետեւանքով տեղի  է ունեցել պայթյունկա տուժած, գրանցվել է նաեւ փլուզում: Ըստ վարժանքի պլանի`դեպքի վայր են մեկնում փրկարարական վարչության օպերատիվ  եւ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատները: Վարժանքը մարզի փրկարարական վարչության տարեկան հատուկ  տակտիկական ուսումնավարժանքային ծրագրի մի մասն էր:

Բացի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խմբից եւ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից, վարժանքին մասնակցում էին նաեւ ոստիկանանությունը, գազամատակարարման, ջրմուղ-կոյուղու, էլեկտրական ցանցերի վթարային ծառայությունները: «Որոնողափրկարարական աշխատանքերի կազմակերպում փլատակներում հրդեհի օջախի առկայության դեպքում» թեմայի ընտրությունն, ըստ մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանի, պատահական չէր: «Վարժանքի թեման ընտրված է այնպես, որ հրշեջ-փրկարարաները հնարավորինս մեծ թվով գործողություններ կարողանան իրականացնել՝ հրդեհաշիջում, որոնողական աշխատանք, տարհանում, առաջին օգնություն: Գործողությունների այս շրջանակը փրկարարաներին կօգնի ամրապնդել իրենց փորձը: Անշուշտ, ցանկացած  վարժանք նպաստում է ինչպես փրկարարաների փորձի եւ հմտության ավելացմանը, այնպես էլ շրջապատի բնակչության գիտելիքների, ունակության եւ հնարավորությունների ավելացմանը: Մարդիկ տեսնում եւ շատ դեպքերում անձամբ մասնակցում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մ. Սարիբեկյանը: Փրկարարական վարչության պետը նաեւ պարզաբանեց, որ հատուկ տակտիկական վարժանքը գործնական բնույթի է և անցկացվում է տարեկան մեկ անգամ: Դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարի այն իրականացվում է մարզի տարբեր տարածաշրջաններում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:36:44