Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկապատանեկան առաջին փառատոնը Գյումրիում

25.10.2013

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, Գյումրու «Տիրամայր Հայաստանի կուսաստան»-ի համերգային դահլիճում, հոկտեմբերի 25-ին մեկնարկեց «Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ» առաջին հանրապետական փառատոնը, որն անցկացվում է «Իմպոռիթմ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը կանցկացվի հինգ անվանակարգերում՝ «Երաժշտարվեստ», «Պարարվեստ», «Կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական եւ լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ», «Հեռուստանախագիծ»:

Փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել է 22 հաստատության 427 սան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Իմպոռիթմ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը՝ փառատոնի նպատակը հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու նրանց ներգրավումն է մշակութային կյանք: «Փառատոնը կնպաստի նաեւ երեխաների մոտ դրական բարոյահոգեբանական վիճակի ձեւավորմանը եւ նրանց հանդեպ հասարակական կարծրատիպերի հաղթահարմանը: Հաշմանդամություն ունեցող երեխաների, խոցելի խմբերի խնդիրներով զբաղվող կազմակերպությունները ծրագրեր իրականացնելիս հիմնականում շեշտադրումն անում են սոցիալական, առողջապահական, տնտեսական խնդիրների վրա: Հասկանալի է ՝ դա անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է նաեւ, որպեսզի երեխաները նաեւ ներգրավված լինեն մշակութային կյանքին»,- նշեց Աշոտ Պետրոսյանը:

Փառատոնի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունեցին «Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը» եւ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնի տարբեր տարիներ հաղթողները: Փառատոնը կտեւի մինչև հոկտեմբերի 29-ը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05