Նորություններ
Լեհաստանի դեսպանի այցը Գյումրի
30.10.2013
Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով Գյումրի էին ժամանել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և նորանշանակ հյուպատոս Լուկաշ Յաբլովսկին: Հյուրերը հանդիպեցին Շիրակի մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանի հետ: Պարոն Ռաչինսկին մարզպետի տեղակալին հանձնեց Լեհաստանում տպագրված Լեհաստանի Հանրապետության հայալեզու քարտեզը: Կողմերը հիմնականում անդրադարձան արդեն բավականին խորն արմատներ ունեցող Հայ-լեհական հետագա հարաբերություններին: Մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը այս տարվա սեպտեմբեր ամսին պատվիրակության հետ շուրջ երկու շաբաթ աշխատանքային այցով գտնվում էր Լեհաստանի Վելիկոպոլսկայա Վոյեվոդությունում: Այցը փոխադարձ էր, հունիսին լեհական կողմն էր այցելել Գյումրի: Հենց այդ ուղղությամբ էլ ծավալվեց բուն խոսակցությունը, կողմերը ներկայացրեցին հետագա անելիքները, ակնկալիքները, և սպասվող արդյունավետությունը: Հանդիպման ավարտին մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը հյուրերին տվեց խորհրդանշական նվերներ՝ Տիտանիկի մանրակերտ և Տերունական Աղոթքի հուշանվերը: Հանդիպման ավարտին պարոն դեսպանը հարցազրույց տվեց նաև զլմ-ի ներկայացուցիչներին: Մարզպետարանից հյուրերը մեկնեցին Գյումրու ,,ԿԱԶԱ,, շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, ուր Հայաստանում Լեհերի ,, Պոլոնիա,, միությունը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում ,, Գյումրին-ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 2013 ,, շրջանակներում: