Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարալիկը 185 տարեկան է

01.11.2013

Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի երրորդ քաղաքում՝ Մարալիկում նշվեց քաղաքի օրը: Ըստ պատմական տվյալների Մարալիկը որպես բնակատեղի ավելի հին պատմություն ունի, որպես բնակավայր՝ 185 տարեկան է: Քաղաքի օրվա միջոցառմանը հրավիրված էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հանրապետության այլ բնակավայրերից հյուրեր,  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հյուրերին Հաղթանակի պուրակի մոտ դիմավորելուց հետո քաղաքապետի ուղեկցությամբ վերջիններս մասնակցեցին Լուսավորության ցանցի բացման արարողությանը: Քաղաքի Հրանտ Շահինյանի, Հաղթանակի պուրակի և Երիտասարդական փողոցների երկարությամբ ձգվող 140 լուսակետերը նոր խոսք են Մարալիկի լուսավորության ցանցում, քանզի նման ցուցանիշ քաղաքը չի ունեցել նույնիսկ խորհրդային շրջանում: Բացման արարողությունից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտի և Մեծ Հայրենականում նահատակված մարալիկցիների հուշակոթողներին: Հյուրերը մասնակցեցին Երիտասարդական փողովի վերջնամասում՝ Հավերժության հրապարակում, Հավերժության խաչքարի օրհնման և բացման արարողությանը: տոնական միկջոցառումը շարունակվեց քաղաքապետարանի հարևանությամբ նորաբաց Երիտասարդական այգում, ուր միջոցառման մասնակիցները և հյուրերը մասնակցեցին ծառատնկման արարողությանը: Այգում կարճատև դադարից հետո միջոցառման մասնակիցները Մարալիկի նորոգված Արվեստի դպրոցի դահլիճում մասնակցեցին դպրոցի սաների աշխատանքների ցուցասհանդեսին, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությանը: Տոնական միջոցառումները շարունակվեցին Մարալիկի հրապարակում, որն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23