Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ

15.11.2013

 

 

ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև մշակութային, սպորտային,
տուրիզմի և հանգստի կազմակերպման փոխադարձ այցելությունների ժամանակացույցի համաձայն 2013 թվականի նոյեմբերի 11-13-ը <<Շիրակ-Արցախ>> մշակութային փառատոնի շրջանակներում ԼՂՀ-ում էր Շիրակի մարզի պատվիրակությունը:
Շիրակի մարզպետարանի աջակցությամբ Շուշիում համերգային հագեցված ծրագրով հանդես եկավ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը:
Շուշիի արվեստի կենտրոնի պատկերասրահում բացվեց Երևանի գեղարվեստի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոսների և ՀՀ նկարիչների միության Շիրակի մասնաճյուղի նկարիչների գեղանկարչական ցուցահանդեսը, որը ևս ուղեկցվեց համերգային ծրագրով:
ԼՂՀ մշակույթի նախարարն ընդունեց Շիրակի մարզի պատվիրակությանը, տեղի ունեցավ հուշանվերների փոխանակություն, քննարկվեցին Գյումրի և Շուշի քաղաքների միջև մշակութային կապերի խորացման և հետագա համագործակցության ծրագրեր:
 Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի կողմից ղեկավարած մշակութային պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտի և Շուշիի մշակութային, կրթական օջախներ, թանգարաններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22