Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

26.11.2013

 

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր ժամանել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Վարչապետին մարզի մուտքի մոտ դիմավորեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Մարզ այցելությունը ՀՀ Վարչապետը սկսեց մարզի Պեմզաշեն համայնքից, ուր տեղի ունեցավ համայնքի մանկապարտեզի բացման արարողությունը: Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1960 թվականին: Մանկապարտեզը գործող է, ունի  երկու խումբ: 2011 թվականին մի քանի վայրկյան տևած քամին պոկել էր տանիքը, ինչի հետևանքով անձրևաջրերից շարքից դուրս էր եկել ներքին հարդարանքը: Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի շենքն ընդգրկվեց ծրագիր վերակառուցման նպատակով: Տանիքը ապամոնտաժվել  և կառուցվել է նորը՝ տրամատավոր ցինկապատ թիթեղով: Կապիտալ փոփոխման են ենթարկվել դռներն ու պատուհանները, վերակառուցվել է հատակը, սանհանգույցում կատարվել են հարդարման ընդհանուր աշխատանքներ: Վերակառուցվել են էլեկտրասնուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, ներքին և արտաքին համակարգերը, օդափոխության, ջեռուցման, համակարգը, պողպատե պանելային մարտկոցներով, տեղադրվել են պատի տուրբո կաթսաներ: Արտաքին պատերի ստորին հատվածները երեսպատվել են բազալտե սալերով, հիդրոմեկուսացվել է հատակը: Բարեկարգվել է տարածքը: Տեղադրվել է հակահրդեհային ազդանշանային համակարգ: Ծրագրի արժեքը կազմել է 76,171,019 դրամ, որից ՝ 3,579,256 դրամի ներդրումը կատարվել է AGBU /Սարաֆյաններ/կողմից,իսկ 4,100,000 դրամ ներդրում կատարվել է համայնքի կողմից: Բացի շինարարական աշխատանքներից ՀՍՆՀ-ն նախատեսում է մանկապարտեզին տրամադրել կահույք ՝շուրջ 5.2 մլն. դրամ արժողությամբ, որը մանկապարտեզ կներկրվի նոյեմբեր ամսվա ընթացքում: Պեմզաշենից ՀՀ Վարչապետը և նրան ուղեկցողները մեկնեցին Գյումրի: Նախ այցելեցին Գյումրու Տեխնոպարկ: ՀՀ Վարչապետը տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև այցելեց հարևանությամբ Գյումրու նախկին վիրաբուժական հիվանդանոց: Հաջորդ կանգառը Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքն էր, որը նախատեսվում է տրամադրել է ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժանմունքին: Շենքում գործող շուրջ յոթ կազմակերպություններ տեղափոխման խնդրի առաջ են կանգնել, տեղափոխման հնարավոր տարբերակներից մեկը ՀՀ վիճվարչության Գյումրու տարածքային բաժանմունքի շենքն է, ուր և ուղևորվեց Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Վիճվարչություն այցելությունից հետո ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Գյումրու ,,Ռուսական գրքի տուն,,: Շուրջ մեկ տարի առաջ Հայ-Ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ ֆորումի աշխատանքների օրերին բացված գրքի տունը ունի  բավականին   շատ այցելուներ, ինչպես և նախատեսում էին գրքի տուն բացելու գաղափարի հեղինակները: Գրքի տնից ՀՀ Վարչապետն այցելեց Գյումրու ,,Սամարիթեր,, ՓԲԸ վիրաբուժական հիվանդանոց: Այցելության ավարտին ՀՀ Վարչապետը մասնակցեց Գյումրու ,,Հոկտեմբեր,, կինոթատրոնում կազմակերպված ,,Գյումրին մշակութային մայրաքաղաք,, ծրագրի շրջանակում մարզի տարբեր համայնքներից ներկայացված ճաշատեսակների համտես-ցուցահանդեսի:      

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42