Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունեց ԵՄ պատվիրակության անդամներին
27.11.2013
Նոյեմբերի 27-ին Շիրակի մարզ էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամները: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը նախ շնորհակալություն հայտնեց ընուդնելության համար, այնուհտև ուրախությամբ փաստեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ իշխանությունների հետ համագործակցություն կա բավականին բարձր մակարդակով: <Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ հանդիպման համար, հուսով եմ, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի, քանզի Հայաստանում ԵՄ պատվիրակության նպատակը գործունեություն ծավալելն է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում>,-նշեց Դիրկ Լորենցը: Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ համագործացությունն իրենք ևս չափազանց կարևորում են: <Ես` որպես Շիրակի մարզպետ, վստահորեն նշում եմ, որ մենք կողմ ենք արդյունավետ ու գործնական փոխգործակցությանը` հանուն ժողովրդավարության և մեր մարզի խնդիրների լուծման>,-ասաց Շիրակի մարզպետը: Դիրկ Լորենցը Ֆելիքս Ցոլակյանին տեղեկացրեց, որ իրենք 2014-2017թթ. ծրագրերում մի քանի ուղղություններ են վերցրել, դրանիցից հատկապես երկուսը վերաբերում են մարզերին` գյուղատնտեսական ծրագրեր և պետական կառավարման համակարգի բարեփոխումներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամները նշեցին նաև, որ իրենք աշխատանքներ են տանում նաև ճանապարհաշինական ծրագրերին աջակցելու ուղղությամբ: Ընդհանրապես քաղաքական համգործակցություն ու տնտեսական ինտեգրում, հենց այս թեմաների շուրջ ծավալվեց զրույցը: Դիրկ Լորենցի խոսքերով վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման գործընթացը նպաստելու է համագործակցության խորացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը: Շիրակի մարզպետն էլ հույս հայտնեց, որ համագործակցության և զարգացման ծրագրեր կիրականացվեն նաև Շիրակի մարզում: