Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լեհաստանի պատվիրակության փոխադարձ այցը Շիրակի մարզ

27.11.2013

 

Նոյեմբերի 27-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց Վելիկոպոլսկայի վոյեվոդությունից Շիրակի մարզ այցելած պատվիրակության անդամների հետ: Հանդիպման սկզբում, անդրադառնալով համագործակցության խորացմանը, Ֆելիքս Ցոլակյանը նշեց. <Ես ուրախ եմ, որ Շիրակի մարզի և Վելիկոպոլսկայի վոյեվոդության միջև փոխգործացությունը հետզհետե խորանում է, դրա վառ ապացույցը արդեն որերորդ փոխայցելություններն են, կարծում եմ ձեր վոյեվոդության և մեր մարզի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունները հիմք կհանդիսանան գործնական գործակցության համար հատկապես գյուղատնտեսության բնագավառում>: Լեհական պատվիրակության անդմաները ևս ուրախությամբ փաստեցին գործնական քայլերի առկայության մասին: Մարզպետի հետ հանդիպումից հետո լեհական պատվիրակությունը Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի աշխատասենյակում քննարկեց կողմերի հետագա անելիքները: Քննարկումից հետո մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի  ունեցավ հանդիպում  մարզի մի շարք համայնքապետերի և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ տեղի ունեցավ  ,,Արտադրողների խմբեր, Քայլ առ քայլ՝ լավագույն փորձի կանոնագիրք,, գրքույկի  շնորհանդեսը: Գրքույկը լույս է տեսել հենց Շիրակի մարզի և Վելիկոպոսկայի վոյեվոդության ֆերմերների և գործարարների փոխադարձ այցելությունների և խորհրդատվական ծրագրերի իրականացման շնորհիվ: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզի պատվիրակության ղեկավար Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ծրագրի առաջին փուլը կարելի է ավարտված համարել և այն գնահատել շատ դրական, քանզի երկու կողմերի համար էլ շատ կարևոր էր նոր գործընկերներ ձեռք բերելու առումով, մասնագիտական փոխադարձ խորհրդատվությունը ծրագրի հիմքն էր, ինչն իր դրական ազդեցությունը ևս թողեց: Ծրագիրն ստացվեց, ենթադրում եմ, որ այն կլինի շարունակական, -նշեց մարզպետի տեղակալը: Հյուրերը մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ շրջեցին Գյումրիում, այցելեցին թանգարաններ: Պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին ջերմ ընդունելության և համագործակցության համար:

Ստորև ներկայացնում ենք ,,Արտադրողների խմբեր, Քայլ առ քայլ՝ լավագույն փորձի կանոնագիրք,, գրքույկը.

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46