Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աստրախանի պատվիրակության այցը Գյումրի

01.12.2013

Հայ-Ռուսական “Ռուսաստան-Հայաստան. Մաքսային միություն” միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 1-ին Գյումրի էր ժամանել ՌԴ Աստրախանի մարզի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՌԴ Աստրախանի մարզի միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարարի տեղակալ Վլադիմիր Գոլովկովը, “Աստրախանի տարածաշրջանային հայկական մշակույթի Արև” հասարակական կազմակերպության վարչության նախագահ, Աստրախանի մարզի նահանգապետին կից ցեղակրոնական խորհրդի նախագահ Սանտրո Զուռնաջյանը, “Աստրախանի տարածաշրջանային հայկական մշակույթի Արև” հասարակական կազմակերպության վարչության նախագահի տեղակալներ ծնունդով Գյումրեցի Սուրեն Աջամօղլյանը, Կարո Շաբանյանը, կազմակերպության անդամ Սոս Զուռնաջյանը, “Սիլվիա” ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Արկադի Աջամօղլյանը: Գյումրիում պատվիրակության անդամներն այցելելցին և ծաղիկներ դրեցին “Պատվո Բլուր” և  1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը  հավերժացնող հուշահամալիրներ: Պատվիրակության անդամները հանդիպեցին մարզի թեթև արդյունաբերության ոլորտում հայտնի «Գեվորգ և Վահան» ՍՊԸ տնօրինության հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Նույն օրը պատվիրակության անդամները վերադարձան մայրաքաղաք մասնակցելու մայրաքաղաքում կազմակերպվելիք միջոցառմանը: Երեկոյան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը ,,Ղվարթնոց,, օդանավակայանում դիմավորեցին  ՌԴ Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինին: Մարզպետի անունից տվեց պաշտոնական ընթրիք նահանգապետի պատվին: Ընթրիքի ժամանակ ծավալված ջերմ զրույցի ժամանակ նահանգապետ Ժիլկինը պարոն Ցոլակյանին նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրասիրության համար, ապա ներկայացրեց Հայկական համայնքի անուրանալի դերն ու նշանակությունը նահանգի սոցիալ-տնտեսական, բիզնեսի և մշակութային ոլորտներում ձեռք բերած հաջողությունների գործում: Հատկապես կարևորեց Սանտրո Զուռնաջյանի և վերջինիս եղբոր գործունեության կարևորությունն  ատամնաբուժության ոլորտում: Շիրակի մարզպետն իր հերթին նախ շնորհակալություն հայտնեց Հայ-Ռուսական “Ռուսաստան-Հայաստան. Մաքսային միություն” միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան ժասմանելու համար, ապա Աստրախանում Հայ համայնքի ներկայացուցիչների դերի ու նշանակության բարձր գնահատականի համար: Պարոն Ցոլակյանը ներկայացրեց Շիրակի մարզի վերաբերյալ տեղեկություններ և պատրաստակամություն հայտնեց համագործակցել արդեն իսկ բարեկամական հարաբերություններ ձեռք բերած Աստրախանի նահանգի հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:25:44