Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր գործառույթներ պոլիկլինիկ ծառայությունում

05.12.2013

Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ առողջապահության համակարգի աշխատակիցների աշխատանքային խորհրդակցություն, ՀՀ առողջապահության նախարարի  «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցման և տեղափոխման ձևերը, դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» թիվ 20 հրամանի դրույթները աշխատակիցներին ներկայացնելու վերաբերյալ: Նախարարի հրամանը փոփոխություններ էր նախարարի 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 57 հրամանի, համաձայն որի.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշմամբ հաստատված «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի 20-րդ կետի պահանջները. 1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը վավերացնող գրանցման ձևը`

 

2) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը վավերացնող գրանցման ձևի և բնակչի գրանցման մասին ծանուցման շրջանառության և լրացման ուղեցույցը
3) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության փոփոխությունը վավերացնող տեղափոխման ձևը
4) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության փոփոխությունը վավերացնող տեղափոխման ձևի շրջանառության ուղեցույցը
5) բնակչի գրանցման մասին ծանուցման ձևը:
Տվյալների բազաների ուղղման վերաբերյալ խորհրդակցությունն անցկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայության գնման և տեղեկատվության բաժնի պետ Սամվել Խարազյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը:
Ինչ է այն իրենից ներկայացնում.
ԲՆԱԿՉԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
          Բժիշկը լրացնում է 004 ձևի առաջին մասը և փոխանցում պատասխանատու անձին:
          Պատասխնատու անձը 004 ձևից կտրում է <<Ծանուցում>> մասը և ուղարկում նախկին բուժհաստատություն (3 օր):
          Օպերատորը 004 ձևից կատարում է տվյալների մուտքագրում e-Policlinic տեղեկատվական համակարգ:
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ Ձև
          Բուժհաստատության ղեկավարը բացակա <<Ծանուցումների>> համար կատարում է հարցում համապատասխան բուժհաստատություններ, ճշտումներ կատարելու նպատակով (5 օր):
           Պատասխանատու անձը ճշտման արդյունքները ամրագրելով  <<Տեղափոխման ձևի>>  մեջ բուժհաստատության ղեկավարի հաստատմամբ  ուղարկում է ՊԱԳ (ինտերնետային տիրույթում արդյունքների տեղադրումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում):
          ՊԱԳ-ը եռօրյա ժամկետում կատարում է ճշտումներ, և տեղեկացնում բուժհաստատության ղեկավարներին:
          Բուժհաստատության ղեկավարները ՊԱԳ-ի կողմից հրահանգը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ուղղումներ, այդ մասին ուղարկում էլեկրտոնային տեղեկացում:
ՆԵՐԿԱ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔ
          Օպերատորը ստացված հաշվետվությունները փոխանցում է բժիշկներին և պատասխանատու անձին, ճշտումներ կատարելու համար:
          Օպերատորը e-Policlinic տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան ճշտումներ:
ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ
          Եթե ունեք անձնագրում 00.00 ծննդյան ամսաթիվ ունեցող բնակիչ՝ խմբագրում ենք 01.07 ամսաթվով:
          Եթե ստուգելով մինչև 16 տարեկան բնակչին անուն ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ծննդյան վկայականի համարը պարզում եք, որ գրառումը վավեր է, բայց նա անվավերների ցուցակում է խմբագրում եք ԱՀՓ-ը,՝դնելով ներքևի գծիկ. օրինակ ԱԱ123456 դարձնում եք _ԱԱ123456:
          Բոլոր և տառերը խմբագրում եք ԵՎ-ի:
          Եթե ստուգելով բնակչին ըստ Ձեձ ամեն ինչ վավեր է ՈՒ տառն ենք ստուգում (ճիշտ է W+U, ոչ թե w+I):
          Հայրանունի հոլովված լինելը կապ չունի:
          Խմբագրում եք նաև բոլոր 16-18 տարեկան բնակչության ԱՀՓ-ը՝ դարձնելով ծննդյան վկայականից անձնագիր:
          Մնացած բոլոր դեպքերում, երբ Անուն, Ազգանուն, Ծննդյան տարեթիվ, Անձը հաստատող փաստաթղթի համար դաշտերը լրացված են ճիշտ, սակայն բնակիչը անվավեր անուն, ազգանուն և փաստաթուղթունեցողների ցուցակում է, անձը հաստատող փաստաթղթի պատճենը ուղարկել moh.pag@gmail.com էլ. Փոստին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59